12:06 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ապրիլի 1-ին՝ հումորի օրվան նվիրված գրառումներ Գյումրիում

Մենք ենք ու Շառլ Ազնավուրը. Գյումրու համար ցանկացած օր ապրիլի 1 է

© Sputnik/ Armenui Mkhoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հանրահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուր (47)
17420

Ծիծաղի և հումորի համաշխարհային օրը նշվում է ապրիլի 1-ին: Հայաստանի կառավարությունը 2006 թ-ին հատուկ որոշմամբ այդ օրը պետականորեն ճանաչեց որպես Հումորի և երգիծանքի օր

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Հայերը հումոր սիրող և գնահատող ժողովուրդ են, բայց, օրինակ, հումորի մայրաքաղաք համարվող Գյումրիում վստահ են՝ կատակելու համար հատուկ օր պետք չէ, ողջ տարին էլ ապրիլի 1 է, ավելին` գյումրեցիներն ասում են. «Սաղ տարին մեզ, էս մեկը` մյուսներին»:

«Գյումրիին հատուկ օր պետք չէ, գյումրեցին «յոլ ու ղայդա» ունեցող, կանոններ ու ավանդույթներ թելադրող քաղաք է, Գյումրու համար ցանկացած օր ապրիլի 1 է։ Բայց դա չի նշանակում, որ ցանկացած գյումրեցու որտեղ տեսաք, պետք է առաջին խոսքը անեկդոտ լինի: Գյումրեցին անեկդոտի ապարատ չէ՝ 100 դրամը գցեցիր, մի անեկդոտ ստացար»,- իր համաքաղաքացիների մասին պատմեց Շիրակի Բազեն՝ Արսեն Վարդանյանը` երիտասարդ, ում արդեն քաղաքում շատերն են ճանաչում:

Մեր այն հարցին, թե քաղաքում այսօր Ծիտրո Ալեքի կամ Պոլոզ Մուկուչի պես մարդիկ կա՞ն, Շիրակի Բազեն պատասխանեց.

«Մի քիչ դժվար հարց է, բայց այսօր էլ քաղաքում խելառ, համով դեմքեր կան: Օրը կգա ու ցույց կտա, որ սա «պոտենցիալ վտանգ» ներկայացնող քաղաք է` լավ առումով. լենինականցիները բոլոր ոլորտներում են ահ ու սարսափ՝ սպորտ, մշակույթ, սա լավ «պռոդուկտ» տվող քաղաք է»,- նշեց Շիրակի Բազեն, ում ստեղծած «Կատակում են գյումրեցիները» խումբը Ֆեյսբուքում արդեն ավելի քան 44 հազար անդամ ունի:

Գյումրեցի երիտասարդն իր համախոհների հետ միասին նաև մեկ այլ լավ նախաձեռնություն է կյանքի կոչել՝ քաղաքի պատմական կառույցների վրա փակցրել է գյումրեցուն հատուկ հումորներ ու սուր մտքեր:

  • Ապրիլի 1-ին՝ հումորի օրվան նվիրված գրառումներ Գյումրիում
    Ապրիլի 1-ին՝ հումորի օրվան նվիրված գրառումներ Գյումրիում
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan

1 / 10
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Ապրիլի 1-ին՝ հումորի օրվան նվիրված գրառումներ Գյումրիում

Կատակներ «Կատակում են գյումրեցիները» խմբից

-Ա´յ կնիկ, հոգնած մեռա, մէ կոշիկներս հանե, էս տելեվիզորն էլ անջատե:
— Համբերություն, սիրելիս, համբերություն: Մենք կինոթատրոնում ենք:

Կենտավրոսը գնում է Ապարան։ Սրան բռնում, ծեծում, ձին ձեռքից վերցնում են։

-Ծո, Կարմիր հրապարակ եղա՞ր:
— Հա, նկար էլ եմ նկարվել:
— Լենինին տեսա՞ր:
— Չէ, շոգ էր, դառել, փորի վրա էր պառկել:

Լեննականցին հանդիպում է մի ֆրանսիացու, հարցնում է.
— Ուրդե՞ղ կաբրիս։
— Փարիզում,- պատասխանում է Ֆրանսիացին:
— Փարիզու՞մ, էդ Լեննականից շաա՞տ հեռու է։
— Այո, շաաատ։
— Հիմի օր կայնեմ էն սարի գագաթին, Փարիզը կերևա՞։
— Չէ, շատ հեռու է։
— Վայ ախպեեեր, էդ ինչխ խուլ տեղ կաբրիս:

Մեգըմ մի գիրք կգդնի` «Ինչպես ապրել 80 տարի»։ Թողնի տունը կերտա գործի։ Հետ գուկա մարդուն կըսե.
— Մուշեղ, գիրքը ու՞ր ա:
— Պադռել եմ:
— Ընչի՞:
— Մերդ գուզեր կարդար:

Գյումրեցին կատակում է նույնիսկ վատ ու դժվար պահերին. սա գյումրեցիները հողի ու ջրի հետ են կապում, իսկ գյումրեցի լինելն անչափ պարտավորեցնող են համարում:

Արտագաղթի վերաբերյալ իր համաքաղաքացիների կատակները հավաքել է մեկ այլ գյումրեցի՝ Արմեն Պետրոսյանը, ով ստեղծել է արտագաղթի անեկդոտների շարք՝ գլխավոր հերոս վարպետ Ալեով:

«Անեկդոտն ապրեցնելու միջոց է: Դա է պատճառը, որ երկրաշարժի ժամանակ և հիմա` ահռելի թվերի հասնող արտագաղթի պայմաններում մարդիկ կատակում են»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Տխուր անեկդոտների միգրացիոն շարքից

«Սովորականի նման «Կռուգի» գարշահոտազիբիլակռիսահարուստ գետնանցումի մոտով առավոտները «բարև — Աստծու բարով» գնում եմ աշխատանքի՝ Սախարովի կենտրոն: Առավել մտերիմներին հարց ու փորձ եմ անում: Մինչև գործի հասնելը տեսա «տաքսավատ» անող վարպետ Ալեին:
— Բարև, վարպետ Ալե, ի՞նչ կա-չկա, գործերն ինչպե՞ս են:
— Է՜, բարև Արմեն ջան, ի՞նչխ պտի էղնին, 1-2 կլենտ կային, էն էլ Ռուսաստան գնացին: Ըսպես օր գնաց, վայթեմ սկսեմ տնեցոնցից փող առնիմ»:

«Սովորականի նման «Շառլ Ազնավուրի» հրապարակից առավոտները «բարև — Աստծու բարով» գնում եմ աշխատանքի՝ Սախարովի կենտրոն: Առավել մտերիմներին հարց ու փորձ եմ անում: Մինչև գործի հասնելը տեսա «տաքսավատ» անող վարպետ Ալեին:
— Բարև, վարպետ Ալե, ի՞նչ կա-չկա, գործերն ինչպե՞ս են:
— Է՜, բարև Արմեն ջան, ի՞նչխ պիտի էղնին, գործ չկա, մարդ չի մնացել՝ մենք ենք ու Շառլ Ազնավուրը»:

թեմա:
Հանրահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուր (47)

Գլխավոր թեմաներ