00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հումորիստ. Հայաստանում հումորը մոնոպոլիզացված է

© RuTubeСамвел Багдасарян
Самвел Багдасарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն 10 տարի Հայաստանում ապրիլի մեկը նշվում է ոչ թե որպես խաբելու, այլ հումորի օր, և այդ գործում մեծ դեր ունեն Հայաստանի հումորիստները, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց հումորիստ Սամվել Բաղդասարյանը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Բաղդասարյանը նկատել է, որ արդեն տասը տարի ապրիլի 1-ին մարդիկ ոչ թե խաբում, այլ ծիծաղում են։

«Ծիծաղի օրը շատ ծիծաղեք, լիաթոք, այնպես, որ փորի մկանները շարժվեն, խորը շունչ քաշեք ու ծիծաղեք, ծիծաղեք առիթով և առանց առիթի։ Դա օգտակար է, բժիշկներն են ապացուցել, ծիծաղը վիբրացիաներ է ստեղծում, շատ հետաքրքիր ու հատուկ դրական հորմոններ է արտադրում, ուրեմն դա պետք է մեզ»,- «մասնագիտական» խորհուրդ տվեց հումորիստը։

Բաղդասարյանը նկատել է, որ Հայաստանում հումորը մոնոպոլիզացված է։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ` հումորն այսօր մոնոպոլիզացվել է երկու խմբի միջև` Ազգային ժողովը 75 տոկոսն է կազմում այդ մոնոպոլ փաթեթի, կառավարությունը` 24 տոկոսը, կան նաև մեկ տոկոս զբաղեցողներ, մեզ անելու բան քիչ է մնացել։ Եկեք դիտենք ԱԺ նիստերը, և գրագետ ու անգրագետ հումոր կտեսնենք, բազմաթիվ նմանակումներ։ ԱԺ նախագահ երևույթն էլ մի առանձին երգիծական պրոդուկտ է, լավ առումով եմ ասում»,- ասաց Բաղդասարյանը։

Հումորիստի կարծիքով` այժմ շատ հետաքրքիր է նաև մամուլը. ապատեղեկատվություն է տարածում, հետո հերքում է կամ հաստատում, ստացվում է մեդիա սերիալ, ու հասարակությունը չգիտի` իրականում ինչ է կատարվում։ Ընդ որում` չափազանց շատ է նեգատիվ տեղեկատվությունը։

«Մարդ կա, հարցնում ես` ինչու՞ ես այդպես ուրախ, ասում է` լուրեր չեմ նայել»,- կատակով մեկնաբանեց նա իրավիճակը։

Բաղդասարյանը կարծում է, որ այդ ամենի հետևանքով հիմա հասարակությունն ասես մտամոլոր, քնած լինի։ Նրան մտահոգում է նաև արտագաղթը, սակայն կարծում է, որ Հայաստանում մնացել են ամենահետաքրքիր մարդիկ։

«Այս հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր մնալու են Հայաստանում, ոչ մի տեղ չեն գնալու։ Ու իրենք իրենց տեղը մաքրելու են, սանիտարական աշխատանք են կատարելու, իրենք արթուն են, մտածում են, ամեն մեկն իր տեղում անում է իր գործը։ Խնդիրն այդ մարդկանց չմոլորեցնելն է, նրանց դրական, ուրախ, լավ խոսք ասելն ու ժպիտ պարգևելը»,- համոզված է նա։

Բաղդասարյանը կարծում է, որ ծիծաղը կփրկի ոչ միայն աշխարհը, այլև յուրաքանչյուր մարդու, պարզապես պետք է ամենալարված, անելանելի վիճակում ծիծաղել։

«Մի անգամ մի բան կարդացի, հավանաբար մի քիչ գռեհիկ է, բայց պատմեմ։ Գրված էր` երբ անելանելի վիճակում կլինես` կինդ կհեռանա, բանկից կգան և տունդ հարկադիրով կուզեն վերցնել ձեռքիցդ, կզգաս, որ վերջն է, հիշիր, որ դու ինչ-որ մի օր եղել ես հաղթող սպերմատոզոիդ ու ապավինիր նրան։ Այսինքն` նրա մեջ կոդ կա, մարդն ի վերջո հաղթած է գալիս աշխարհ, մնում է հաղթական, մնացածը մոլորություն է, և մարդը տարբեր ճանապարհներով ընկնում է այդ մոլորության թնջուկի մեջ։ Խնդիրն այն է, որ խնդիրը գտնես, հասկանաս, լիաթոք ծիծաղես։ Եթե նույնիսկ մենակ եք մնացել, փորձեք ծիծաղել»- ասաց Բաղդասարյանը։

Իսկ իր տարիների լռությունը Բաղդասարյանը բացատրեց այսպես.

«Դա դիտորդի կարգավիճակն է, փիլիսոփայական վիճակ, բայց հետաքրքիր պահ է։ Սակայն դա չի նշանակում` խաղից դուրս վիճակ»։

Այս տարի հայ հումորիստները որոշել են ծիծաղի տոնը նշել Արցախում, որը կկոչվի հենց այդպես` «Ծիծաղի տոնը Արցախում»։ Արցախցիների համար կկազմակերպվեն ծիծաղաշարժ նկարների ցուցահանդես, ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանի անհատական ցուցահանդեսն` իր ներկայությամբ, տիկնիկային ներկայացում, գալա-համերգ։ Այցելություններ կլինեն ծերերի տուն-ինտերնատ, մանկատուն, զորամաս։

 

 

 

Լրահոս
0