ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Աբրահամյանը և Մեդվեդևը քննարկել են Ռուսաստանի վարչապետի՝ առաջիկայում Հայաստան նախատեսվող պաշտոնական այցին և ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին, ինչպես նաև քննարկել են առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: