00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Բաշար Ալ–Ասադն է պաշտպանում հայերի անվտանգությունը

Բաժանորդագրվել
Հայաստանում շատ վերլուծաբաններ ուղղակիորեն ցանկանում էին Բաշար Ալ–Ասադի պարտությունը։ Այնինչ հենց նա է քիչ թե շատ պաշտպանում հայերի անվտանգությունը Սիրիայում։ Այս համոզմունքի տերը Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանն է։ Այս ֆոնին, ըստ նրա, Հայաստանը չեզոք դիրքում է դիտում քրիստոնյաների բնաջնջումը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Չորս տարի է, ինչ սկսվել է սիրիական հակամարտությունը, իսկ Հայաստանը հստակ դիրքորոշում և ստրատեգիկ պլանավորում չունի, կարծում է Արման Բոշյանն ու օրինակելի համարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Համայն Ռուսաստանի պատրիարք Կիրիլի օրինակը։ Նրանք խստորեն քննադատեցին քրիստոնյաների ցեղասպանությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում։

«Ընդհանրապես քրիստոնյաների ու հայերի բնաջնջումն այսօր, կարելի է ասել, կրկնվում է նույն սցենարով, ինչ կատարվել է 100 տարի առաջ։ Հայաստանը պետք է քրիստոնյաներին պաշտպանելու միջոցներ ձեռնարկի պետական մակարդակով»,-ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։

Նրա խոսքով` Հայաստանն անուղղակիորեն ներքաշված է սիրիական օպերացիայում, քանի որ կանգնած է Ռուսաստանի կողքին։ Բոշյանը դրական է գնահատում այն, որ իրականում Ռուսաստանը Սիրիայում ամրապնդել է դիրքերն ու հզոր ռազմակայան ստեղծել։

© Sputnik / Aram Nersesyan Արման Բոշյան
Арман Бошян - Sputnik Արմենիա
Արման Բոշյան

«Ռուսաստանն ունի հզոր ռազմակայաններ տարբեր շրջաններում։ Հզորացվել են սևծովյան ուժերը, ռազմական ուժերն Աբխազիայում և Օսեթիայում։ Բավականին ուժեղ է ռուսական ռազմակայանը Հայաստանում։ Դրանից հետո նոր հնարավոր դարձավ սիրիական օպերացիան։ Տեսանք, թե ռազմակայանների ինչ շրջափակման մեջ հայտնվեց Թուրքիան»,-ասաց Բոշյանը։

Հաշվի առնելով, որ Հայաստանը ներքաշված է գլոբալ փոփոխությունների մեջ, Բոշյանի կարծիքով, մենք պետք է մեզ պահենք որպես սուվերեն երկիր, ունենանք սեփական մարտավարությունը։

«Հայաստանը պետք է իր պետական շահերը հստակ ձևակերպի։ Խոսքս վերաբերում է մեր պատմական հողերին։ Վաղը քրդերը կստեղծեն պետականություն, և մեր հողերը կրկին կանցնեն մեկ այլ ուժի, մենք էլ կսկսենք մեղադրել այս կամ այն կողմին»,-ասաց Արման Բոշյանը։

Նա խոսքը եզրափակեց այն մտքով, որ Ռուսաստանը հստակ հաշվարկել է Թուրքիայի ռազմական ուժերը չեզոքացնելու և հնարավորություններն ընդլայնելու քայլերը։ Հերթը Հայաստանինն է, որն այս հարցում արտակարգ լուծում պահանջող մեկդարյա խնդիր ունի։

 

 

Լրահոս
0