06:43 22 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Вооруженные силы РА

Մեկ օրում երկրորդ դեպքը. Տավուշի մարտական դիրքում զինվոր է զոհվել

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
194 0 0

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր՝ ապրիլի 1-ին, զինվոր է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գևորգ Ասոյանի մահվան հանգամանքները։

Այսօր՝ ապրիլի 1-ին, ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արմենի Ասոյանը:

Военная каска
Предоставлено пресс-службой МО РА

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Այսօր սա զինվորի մահվան երկրորդ դեպքն է։ Ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը:

 

 

Գլխավոր թեմաներ