00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ դեսպանի անհավանական արկածները Վրաստանում

© Facebook profile Ованнес Манукян
Ованнес Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հումորի և երգիծանքի օրը Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2011-2014թթ.) և Հայաստանի արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմեց, թե ինչ զավեշտալի դեպքեր են եղել Վրաստանում իրականացրած դիվանագիտական առաքելության շրջանում

Լաուրա Սարգսյան, Sputnik.

— Գաղտնիք չէ, որ վրացիների ու մեր հարաբերություններն առողջ են, բարեկամական ու մրցակցային` ով է ավելի խելացի, ում հումորն է ավելի սուր, ով է ավելի համեղ պատրաստում, ում ֆիլմն է ավելի լավը։ Միջոցառումներից մեկի ժամանակ նույն սեղանի շուրջ էինք հայտնվել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ, ու զրույցի ընթացքում հիշեցի, որ վերջերս վրացի հնագետները մարդու հնագույն մնացորդներ են գտել Դմանիսիի տարածքում (քաղաք Վրաստանի հարավում) և հայտարարել էին, որ դրանք նախամարդու` աշխարհում առաջին մարդու մնացորդներն են։ Նույնիսկ գիտական անվանում էին տվել` «դմանիսյան մարդ»։

Ես կատակով հարցրի նախագահին, թե նա գիտի՞ այդ հայտնագործության մասին։ Բնականաբար, Սահակաշվիլին, հումորի մեծ զգացումով ու շատ խելացի մարդ լինելով, հասկացավ` խոսքս ուր եմ տանում և պատասխանեց. «Այն բանից հետո, երբ հայերը հայտարարեցին, որ առաջին գինին Հայաստանում է ստեղծվել, մեզ ոչ մի բան չէր մնում, քան հայտարարել, որ մոլորակի առաջին մարդն էլ Վրաստանում է ապրել»։

Շատ հետաքրքիր էր իմ առաջին հանդիպումը Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հետ։ Նրա հետ հանդիպումից առաջ ես պատրաստվել էի, ուսումնասիրել էի նրա անցած ճանապարհը, մտքերը և փորձել էի հասկանալ նրան։ Իրականում նա շատ քչախոս է։ Պատրիարքը զառամյալ մարդ է, դժվարությամբ է տեղաշարժվում։ Այնպես ստացվեց, որ ողջունելուց հետո նստեցինք, և հետո ես սկսեցի խոսել, և իմ խոսքը բավական երկարեց, և նա ոչ մի կերպ չէր արձագանքում, մի քիչ գլխիկոր նստած էր։ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, թե ննջում է։ Երբ ինձ թվաց, որ չի լսում ինձ, ինչ-որ մի արտահայտություն ասացի և ընդհատեցի խոսքս։ Մտածեցի, որ հիմա հանդիպումը կավարտվի, որովհետև դա իմ մենախոսությունն է։ Բայց պատրիարքն անմիջապես գլուխը բարձրացրեց և երկու նախադասություն ասաց, որից հետո պարզ դարձավ, որ նա ոչ միայն լսել էր ինձ, այլև ամբողջովին վերլուծել էր իմ ասածը, և այդ երկու նախադասությամբ պատասխանեց իմ բոլոր հարցադրումներին։ Ես հասկացա, որ նա, չնայած իր զառամյալ տարիքին, ունի պարզ միտք, շատ լավ տիրապետում է իրավիճակին բոլոր ոլորտներում և բավականին ազդեցիկ ու կարևոր դեմք է ոչ միայն վրաց եկեղեցու, այլ նաև ողջ Վրաստանի համար։

Ապրիլի 1-ը Sputnik Արմենիա ռադիոկայանում ուրախ ավարտ ունեցավ։ Պարոն Մանուկյանին հրաժեշտ տալուց առաջ որոշեցինք նրան շնորհավորել Լեռնային Ղարաբաղի սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Դրան ի պատասխան նախկին նախարարն ու նախկին դեսպանը պատասխանեց. «Հիշում եմ, որ այսօր ապրիլի 1-ն է, կատակը չհաջողվեց. Ղարաբաղում նման պաշտոն չկա»։

 

Լրահոս
0