02:15 27 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.15
  • GBP641.62
  • EUR550.13
  • RUB7.56
Учения на тему Подготовка и ведение операции по поддержанию мира Коллективными миротворческими силами ОДКБ в Кавказском регионе коллективной безопасности на полигоне Баграмян в Армении

ՀԱՊԿ–ն կարձագանքի, եթե Հայաստանը դիմի

© Sputnik / Самвел Сепетчян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
166 0 0

ՀԱՊԿ ուժերի միջամտության մեխանիզմները կարող են ներգրավվել այն դեպքում, երբ պետությունը օգնության խնդրանքով պաշտոնապես դիմի դաշնակցին

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունը որևէ կերպ չի կարող լուծվել զինված ճանապարհով. սա ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բանակցություններ է վարել Հայաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հետ։

Զայնեթդինովը նշեց, որ Հայաստանի ՊՆ-ն մշտապես սպառիչ տեղեկատվություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում տիրող իրադարձությունների վերաբերյալ, իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուղիղ կապի մեջ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ։

«Հակամարտության կարգավորման միակ տարբերակը խաղաղ բանակցություններն են, որոնց համար կան անհրաժեշտ միջազգային գործիքներ, և դրանց մասին բոլորը գիտեն։ ՀԱՊԿ-ի օրենսդրության համաձայն, մեր կազմակերպության կողմից կոնկրետ քայլեր, իհարկե, նախատեսվում են, առավել ևս, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, և բացի այդ, ներկա պահին նախագահում է կազմակերպությունը (Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում 2015 թվականի սեպտեմբերից — Sputnik)։ Դա հնարավոր է այն դեպքում, եթե մեր կազմակերպությանը պաշտոնական դիմում ներկայացվի Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության անունից», — ասաց Զայնեթդինովը։

Ավելի վաղ Բորդյուժան երևանյան այցի ժամանակ հերթական անգամ հիշեցրել էր, որ միջամտության մեխանիզմները կարող են գործի դրվել այն պարագայում, երբ պետությունը այլևս չի կարող ապահովել սեփական անվտանգությունն ու կայունությունը։ Նման դեպքերում այդ պետությունը պաշտոնապես դիմում է դաշնակցին օգնության խնդրանքով, իսկ նրանք իրենց հերթին որոշում են կայացնում քաղաքական կամ ռազմական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության վերաբերյալ։

Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում հայտնել էր, որ ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են բոլոր տրամաչափերի հրազեն, նռնականետեր և հրետանային սարքեր Հայաստանի դեմ, նրանք կրակում են Մոսկվայի, Մինսկի, Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի ուղղությամբ։

ՀԱՊԿ-ն ստեղծվել է 2002թ.-ին, և այժմ կազմակերպության կազմում վեց պետություն է ընդգրկված`Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի պայմանագիրը ստորագրել է 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում։ Ավելի վաղ կազմակերպության անդամ էր նաև Ուզբեկստանը, սակայն այդ երկրի մասնակցությունը դադարեցվել է 2012 թվականի դեկտեմբերին։

 

Գլխավոր թեմաներ