ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Սամվել Մարտիրոսյանի կարծիքով` haynews.net և planetaarmenia.ru կայքերը խիստ կասկածելի են: Մեդիա փորձագետը չի բացառում, որ դրանք, ներկայանալով որպես հայկական, իրականում ադրբեջանական ծագում ունեն:
planetaarmenia.ru-ն, Մարտիրոսյանի խոսքով, այս պահին կոտրված է ադրբեջանցի հաքերների կողմից։
Ադրբեջանցի հաքերների կողմից հաճախ կիրառվող տարբերակ է նաև կայքը հայկականացնելը, երբ կայքը կոտրելուց հետո ազերիներն իրենք են հայտարարում, որ հարձակման են ենթարկվել ազերի հաքերների կողմից:
Այս ամենը հաշվի առնելով` Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս չայցելել կասկածելի կայքեր և վստահել միայն հավաստի աղբյուրների տրամադրած տեղեկություններին: