17:57 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Открытие новых операционных в клинической больнице Новосибирска

Երևանի կենտրոնական հոսպիտալում 6 վիրավոր զինվոր կա

© Sputnik/ Александр Кряжев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
110 0 0

Հավաքվածները զինվորների` մարզերից եկած հարազատներին սնունդ, տաք հագուստ և օթևան են առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Երևանի կենտրոնական հոսպիտալում ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորված 6 զինվոր կա: Այս մասին հաղորդում է aravot.am կայքը:

Նրանցից 3-ի վիճակը կայուն ծանր է, մյուսների մասին լրագրողները տեղեկություն չունեն:

Կենտրոնական հոսպիտալի առջև վիրավոր զինծառայողների հարազատներից ու նրանց մասին տեղեկությունների սպասող լրագրողներից բացի նաև մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, ովքեր եկել են իրենց աջակցությունն ու զորակցությունը հայտնելու նրանց:

Հավաքվածները զինվորների` մարզերից եկած հարազատներին սնունդ ու տաք հագուստ են առաջարկում: Նրանցից ոմանք պատրաստակամություն են հայտնում իրենց հարկի տակ գիշերելու տեղ հատկացնել զինվորների հարազատներին:

 

 

Գլխավոր թեմաներ