ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. «Մենք մեր երկու հյուսիսային հարևաններին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են բարդացնել իրադրությունը: Երբ տարածաշրջանն ականատես է ծայրահեղական խմբավորումների կործանարար գործողություններին եւ խաղաղության ու կայունության հույս ունի, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջեւ բախումների մասին լուրերը խորապես անհանգստացնում են Իրանի Իսլամական հանրապետությանը»,- նշել է Անսարին:
Իրանն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել բախումները և օգտագործել իրենց ամբողջ հզորությունը՝ խաղաղության վերականգման և տարաձայնությունների կարգավորման համար։