ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Կազմակերպությունը Facebook-ի էջում «Արյունատվական ակցիա վիրավոր զինվորների համար» անվամբ միջոցառում է կազմակերպել և քաղաքացիներին կոչ է անում վաղվանից՝ ապրիլի 4-ից, «Արյունաբանական կենտրոն» արյուն հանձնել ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողների համար:
«Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն լինելու մեկը այդ հերոսներից, խնդրում ենք ապրիլի 4-ին՝ ժամը 9:00-ին, լինել Ազատության պողոտա HSBC բանկի դիմաց (Ռայկոմ): Խնդրում ենք լինել ճշտապահ և ներկայանալ ժամանակին»,- նշված է հաղորդագրության մեջ: