00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմական փորձագետ. Ադրբեջանի ՊՆ–ի նպատակը խուճապ առաջացնելն է

© Sputnik / Stringer Город Степанакерт. НКР
Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի հայտարարությունները խաբուսիկ են, Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Ըստ նրա, ադրբեջանցիները կարող են հայտարարել, որ ռազմական գործողությունները դադարեցնում են, սակայն մեկ էլ վերսկսեն

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի-Sputnik. Կարեն Վրթանեսյանը Ադրբեջանի` ռազմական գործողությունները դադարեցնելու հայտարարության մեջ գաղտնի մտադրություն է տեսնում։

«Գուցե այդպես հայտարարում են` հույս ունենալով ինչ-որ դադար ստանալ, զինուժ ու ռեզերվներ կուտակել։ Նման հայտարարությունները մեծ կասկածանքով եմ դիտում։ Գուցե նրանք մի քանի մետր առաջ են գնացել, ուզում են ամրագրել` ներկայանալով որպես խաղաղության ջատագով, այն իմաստով, որ տեսեք` մենք հիմա դադարեցրինք, իսկ հայերը շարունակում են»,-ասաց ռազմական փորձագետը։

Վրթանեսյանը կոչ է անում մեծ զգուշավորությամբ վերաբերվել ադրբեջանցիների ցանկացած հայտարարությանը։ Նրա խոսքով` այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանը շարունակում է համառորեն լռել իր կորուստների մասին։ Ռազմական փորձագետը վստահ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր նպատակներից մեկը խուճապ առաջացնելն է։

«Դատելով այն գործողություններից, որոնց նրանք դիմում են, բավականին լուրջ կորուստներ են ունեցել, դրա համար էլ հիմա շատ ակտիվ փորձում են ինչ-որ կեղծ լուրեր, հին լուսանկարներ տարածել, բայց այդ հին նյութերը արագ բացահայտվում են»,-ասաց Կարեն Վրթանեսյանը։

Ադրբեջանի ՊՆ-ի ստեղծած խաբկանքը, մասնագետի բնորոշմամբ, կրում է «խաղաղության աղավնի» ռեժիմը։

Նշենք, որ մի քանի ժամ առաջ Ադրբեջանը հայտարարել էր, թե որոշել է դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում։ Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Միաժամանակ Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ վերջին 12 ժամվա ընթացքում միակողմանի հրադադարի մասին հայտարարությունն արդեն երկրորդն է, բայց այն իրականությանը չի համապատասխանում. Ադրբեջանը շարունակում է ռմբակոծությունները։

 

Լրահոս
0