00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինվորի մայր. «Որդիս արգելել է լացուկոծը»

© Sputnik / Asatur YesayantsВоеннослужащие
Военнослужащие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիկին Վարդանուշը 3 երկար ու ձիգ օր տեղեկություն չուներ որդուց, այսօր առավոտյան վերջապես ստացավ այնքան երկար սպասված զանգը

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրեցի կանանցից շատերն արդեն մի քանի օր է` առավոտը սկսում են եկեղեցի այցելելով։ Տիկին Վարդանուշի աղոթքները տեղ են հասել ու այսօր առավոտյան վերջապես լսել է որդու ձայնը։

«Գնում եմ եկեղեցի ոչ միայն իմ որդու, այլ նաև սահմանին կանգնած բոլոր տղաների համար մոմ վառելու ու առ Աստված աղոթելու համար: Հիմա նրանց մեր բոլորի աղոթքն է հարկավոր: Փորձում եմ սառը դատել ու գիտակցել՝ որդիս մեկնել է մեր հայրենիքը պաշտպանելու համար: Բանակ է մեկնել ուրախ տրամադրությամբ, հավատքով ու հանուն հայրենիքի ու իսկական զինվորին վայել պահվածքով՝ արգելել է լացուկոծը, ասել է` գնում եմ հայրենիքիս համար, եթե ոչ ես, ապա ո՞վ է պաշտպանելու քրոջս, հորս ու մորս ու առհասարակ բոլոր հարազատներիս»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց տիկին Վարդանուշը` սարսափով հիշելով երեկվա օրը, երբ ամեն զանգից սիրտը թփթփում էր։

Տիկին Վարդանուշի պես շատերն էին այսօր որոշել իրենց օրը սկսել եկեղեցի այցելելով:

«Թո՛ղ Աստծու աջը մեր բոլոր տղաների վրա լինի, սահմանին խաղաղություն տիրի, ծառայեն ու անփորձանք վերադառնան»,- նշում էին Գյումրու «Սբ. Յոթ վերք» եկեղեցում հավաքվածները:

Գյումրեցիներից շատերն են վստահեցնում՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ են միանալ կամավորական ջոկատներին: Ոչ միայն Երկրապահ կամավորական միության կառույցի, այլև ՀՅԴ «Շիրակ» մարզային կոմիտեի գրասենյակներում չեն դադարում հեռախոսազանգերն ու այցելությունները՝ Արցախ մեկնելու ցանկությամբ:

«Եթե այս պահին ցանկացած հայ չմտածի իր հայրենիքի մասին, ուրեմն հայ կոչվելու իրավունք չունի: Գյումրեցի ազատամարտիկներն Արցախյան հերոսամարտի ակունքներում են կանգնած, հիմա էլ եթե անհրաժեշտություն լինի, բոլորս էլ կմեկնենք՝ ահել ու ջահել»,-մեզ հետ զրույցի ժամանակ նշեց վարպետ Մկրտիչը:

Սովորական գյումրեցիների` Արցախ մեկնելու անհրաժեշտություն, իհարկե, չկա, բայց մինչ այդ սահմանում զինվորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով արդեն Արցախի ճանապարհին են ԵԿՄ ՇՄ կառույցի և ՀՅԴ «Շիրակ» մարզային կոմիտեի խմբերը:

 

Լրահոս
0