00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:16
1 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանցիներն արյուն են հանձնում Ղարաբաղի վիրավորների համար

© Sputnik / Лаура СаркисянОчередь на сдачу крови в Центре гематологии им. Йоляна
Очередь на сдачу крови в Центре гематологии им. Йоляна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առավոտը սկսվեց անձրևով։ Այնպիսի զգացողություն է, ասես եղանակը սգում է Ղարաբաղում զոհված և վիրավորված զինծառայողների ու բնակիչների համար։ Ավտոմեքենաներն ու երթուղային տաքսիները մայրաքաղաքի ավտոկայանից ժամը մեկ մեկնում են Ստեփանակերտ, իսկ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը մարդաշատ է

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Մեքենաներն ու տաքսիները մոտենում են Արյունաբանական կենտրոնին, մարդիկ գալիս են արյուն հանձնելու։ 18 տարեկան և բարձր երիտասարդները խմբվել են կենտրոնի նեղ միջանցքներում և սպասում են իրենց հերթին։ Հավաքվածներն ակտիվ քննարկում են սահմանին տիրող իրավիճակը։

«Ոչինչ չեմ հասկանում։ Այնքան տեղեկություն կա, որ արդեն չես հասկանում` որ կայքին հավատաս»,- ասաց դոնորներից մեկը։

Արյան հանձնումը սկսվել է տեղի ժամանակով ժամը 9։00-ին, ու թեև արդեն ավելի քան հարյուր մարդ արյուն է հանձնել, այնուհանդերձ մարդկանց հոսքը չի դադարում։

© Sputnik / Лаура СаркисянՄարդիկ սպասում են իրենց հերթին
Очередь на сдачу крови в Центре гематологии им. Йоляна  - Sputnik Արմենիա
Մարդիկ սպասում են իրենց հերթին

«Դոնորները հավաքվում են առավոտից։ Ողջ գործընթացը համակարգվում է առողջապահության նախարարության կողմից։ Մարդիկ ցանկանում են ինչ-որ կերպ օգտակար լինել իրենց հայրենակիցներին»,- ասաց Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը։

Նա նաև ավելացրեց, որ թեև արյան պաշարները շատ են, այնուամենայնիվ կամավորների հոսքը չի դադարում և արյուն են վերցնում բոլոր ցանկացողներից։ Արյունն ուղարկվում է համապատասխան հաստատություններ։

Մինչ մենք զրուցում էինք Դաղբաշյանի հետ, տասնյակ մարդիկ մտան կենտրոն։ Ոմանք խմբվել ու առցանց հետևում էին առաջնագծի վերաբերյալ տեղեկություններին։

Նորություններին հետևում էին նաև «Կիլիկիա» ավտոկայանի մոտ գտնվող սրճարանում։ Պարզվեց, մեր գալուց առաջ կիսադատարկ ավտոկայանից ևս մեկ երթուղային տաքսի էր ուղևորվել Ղարաբաղ։

«Մենք պատրաստ ենք հենց հիմա մեկնել և միանալ մեր զինվորներին, աջակցել նրանց, ինչով կարող ենք»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Երևան-Ստեփանակերտ երթուղու վարորդն ու հեռացավ։

Խոսակցությունը շարունակելու իմաստ չկար. Ղարաբաղ ասելիս նրա շուրթերը դողում էին, իսկ աչքերն արցունքով էին լցվում։ Ավելի ուշ իմացանք, որ նրա եղբայրը մահացել է 1992-1994թթ.-ին ղարաբաղյան հակամարտության մարտական գործողությունների ժամանակ։

Վերադարձի ճանապարհը կրկին մռայլ էր. ցուրտ ու թաց եղանակի կամ գուցե հենց ընդհանուր տրամադրության պատճառով մայրաքաղաքը լռության գիրկն էր ընկղմվել։

 

 

Լրահոս
0