05:23 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7210

Քոչարյանը հայտնեց, որ որևէ նախապայման գոյություն չունի, հրադադարը հրադադար է

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Կա ընդամենը պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին, մնացած հարցերը լուծվում են, կառավարության նիստից հետո հայտնեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով շփման գծում վերջին իրադարձություններին։

Նրա խոսքով` որևէ նախապայման գոյություն չունի, հրադադարը հրադադար է, վերադարձ նախկին ռեժիմին, այսինքն` 1994 թվականի պայմանագրին։

«Պետք է խստորեն պահպանվեն, մշակվեն բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, որը հիմք կհանդիսանա խաղաղ բանակցային գործընթացի խնդիրը կարգավորելու համար»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` վերջնական նպատակը համապարփակ պայմանագիրն է, բայց ներկա փուլում կարելի է խոսել զինադադարի մասին 1994 թվականի պայմանագրի և 1995 թվականի կրակի դադարեցման մասին համապարփակ պայմանագրի լիարժեք կիրառման մասին, առանց որի խոսել ապագա զարգացումների, ապագա պայմանագրի մասին դեռ վաղ է։ «Ավելին` ապագա պայմանագիրը, բնական է, ենթադրում է, որ ոչ թե որպես հիմք պետք է ընդունված լինեն այն սկզբունքները, որոնք շարադրված են մադրիդյան փաստաթղթում, այլ պետք է հաստատվեն, ընդ որում` հաստատվեն 3 կողմերի կողմից»,- նշեց նա։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը գիտի, թե ում հետ գործ ունի, դրա համար էլ միշտ պետք է զգոն ու պատրաստ լինել։

 

 

 

 

Գլխավոր թեմաներ