12:48 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Машина скорой помощи МО Армении

Վիրավոր զինծառայողներից 3–ը շարունակում են մնալ ծայրահեղ ծանր վիճակում

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
25110

Այս պահին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 39 վիրավոր, որոնցից 36–ը զինծառայողներ են, 3–ը` կամավորական։ Տվյալները հաղորդեց հոսպիտալի պետի` բուժման գծով տեղակալ Արտաշես Խաչատրյանը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող զինծառայողներից 7-ը դեռ վերակենդանացման բաժանմունքում են։ Ընդ որում, նրանցից 3-ի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է, իսկ 4-ը կայուն ծանր վիճակում են։ Այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է հոսպիտալ` նրանց բուժման տակտիկան բուժանձնակազմի հետ քննարկելու համար։

«Այսօր հիվանդ չեն տեղափոխել հոսպիտալ։ Իսկ երեկ մեզ մոտ հոսպիտալացվել է մեկ վիրավոր` կամավորական թեթև վնասվածքներով։ Մինչ օրս դուրս գրվողներ չեն եղել, սակայն կան վիրավորներ, որոնք վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Նրանցից են Հայկ Թորոսյանն ու Հրայր Բաղդասարյանը»,-ասաց Արտաշես Խաչատրյանը։

Арташес Хачатрян
© Sputnik/ Asatur Yesayants
Арташес Хачатрян

Sputnik Արմենիան ավելի վաղ անդրադարձել էր Հայկ Թորոսյանին։ Մի քանի օր առաջ նա սեղմել էր հոր ձեռքն ու աչքերը վայրկյանական բացել։ Իսկ այսօր նա թեկուզ աննշան, բայց կարողանում է խոսել։

Վիրավոր զինծառայողները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել։ Այս պահին տեղեկություն չկա` նոր զինվորներ կտեղափոխեն Երևան, թե ոչ։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

Գլխավոր թեմաներ