03:05 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ереван отправил в Степанакерт гуманитарную помощь

Շարունակվում է մարդասիրական օգնության տրամադրումը Ղարաբաղին

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
5010

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերում Ղարաբաղին

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀՀ ԱԻ նախարարությունը, մշտական կապի մեջ լինելով թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով ստեղծված Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի հետ, ներկայացնում է այս պահի առաջնահերթ կարիքների ցանկը.

— քնապարկեր,

— թիկնոց-անձրևանոցներ (плащ-накидка),

— անձնական հիգիենայի պարագաներ,

— ներքնազգեստ:

ԱԻՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ նշված է, որ որպես օգնություն տրամադրվող դեղորայքն անհրաժեշտ է համաձայնեցնել ՀՀ առողջապահության նախարարության հետ:

Սննդամթերքի կարիք այս փուլում չի զգացվում:

Օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով:
Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաև տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը:

 

Գլխավոր թեմաներ