10:38 22 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Ծանրամարտ

Ծանրամարտ. Աննա Գովելյանը 9-րդն է

© Sputnik/ Григорий Сысоев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Նորվեգական Ֆորդե քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայ մարզիկներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Աննա Գովելյանը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Հայ մարզուհին պոկում վարժությունում բարձրացրեց 78 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ հրում վարժություւնում գլխավերևում պահեց 96 կիլոգրամ:

Աննա Գովելյանը երկամարտի 174 կգ արդյունքով հաղթող դաձավ B խմբում և զբաղեցրեց իններորդ տեղը: Իսկ Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտի 210 կգ արդյունքով նվաճեց ռումինուհի Քրիստինա Իովուն: Արծաթը բաժին հասավ ուկրաինուհի Յուլիա Պառատովային, բրոնզե մեդալակիր դարձավ Լատվիան ներկայացնող Ռեբեկա Կոհան:

Ապրիլի 12-ին մեդալների համար կպայքարեն Վանիկ Ավետիսյանն ու Ռոստամ Կարապետյանը (69 կգ քաշային կարգ): Կանանց մրցումներին 58 կգ քաշային կարգում կմասնակցի Իզաբելա Յայլյանը:

 

 

Գլխավոր թեմաներ