00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էկոնոմիկայի նախարարը տեղյակ չէ` գազի գնի իջեցումից կօգտվի բնակչությունը, թե ոչ

© Sputnik / PanARMENIANNetАрцвик Минасян
Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կարծում է, որ գազի գնի 15 դոլարով իջեցումը էական ազդեցություն չի ունենա մեր տնտեսության վրա։ Նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք գազի գնի իջեցումն ինչ առավելություն կտա բնակչությանն ու ձեռնարկություններին

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ այս հարցը նրա իրավասությունից դուրս է։ Նրա խոսքով` գործող կարգավորումների ներքո նման իրավասությունը վերապահված է հանրային ծառայությունները կարգավորող մարմնին, որը կարող է գազի գնի փոփոխման հարցով սեփական նախաձեռնությամբ կամ դիմումի հիման վրա վարույթ հարուցել, որը կներկայացնի համապատասխան օպերատորը։

«Այս պահին ինձ հայտնի չէ, որ վերանայման հայտ է ներկայացվել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա ավելացրեց, որ մնացել է իր հին տեսակետին, այն է` պետք է գազի գնի մասով Ռուսաստանի հետ անցում կատարել միարժութային վճարման համակարգի, որ հնարավոր լինի մի կողմից չեզոքացնել արտարժույթի ռիսկը, մյուս կողմից էականորեն կապակցել գների աճը բացառապես ռուսական ներքին շուկայում այս նույն հումքի գների հետ։

«Սա նշանակում է նաև վերանայել համաձայնագիրը։ Դուք գիտեք, որ հանրապետության վարչապետը հնչեցրել է առաջարկը, որ անցում կատարվի ռուբլով վճարման համակարգի։ Ցավում եմ, որ այս պահին չունենք լիարժեք պատասխան մյուս կողմից, նաև ԵՏՄ երկրներից»,-ասաց նախարարը։

Ի վերջո, նախարարը կարծում է, որ չնայած գազի գնի տատանումներին ու հայկական կողմի բանակցություններին, զուգահեռ պետք է այլընտրանքային էներգիայի աղբյուրներ որոնել ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցի ընթացքում ստորագրվեց պայմանագիր, որով Հայաստան մատակարարվող ռուսական գազի մեկ խորանարդ մետրի սակագինը սահմանին ներկայիս 165 դոլարի փոխարեն կնվազեցվի մինչև 150 դոլար։

 

Լրահոս
0