00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ժառանգություն». ԼՂՀ անկախությունը ճանաչելն անհրաժեշտություն է

© Sputnik / Асатур Есаянц Армен Мартиросян
Армен Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե ժամանակին Հայաստանը ճանաչեր ԼՂՀ անկախությունը, այժմ գուցե նման իրավիճակ չլիներ, կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը «Ժառանգության» համար ոչ միայն սկզբունքային, այլև հիմնավորված մոտեցում է, Sputnik Արմենիա ռադիոկայանին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` ԼՂՀ անկախությունը ճանաչելու առաջարկներ կուսակցությունը նախկինում արել է ոչ պատահական ժամանակներում։

«Առաջին անգամ մենք դա ներկայացրեցինք, երբ Կոսովոն ճանաչվելու էր աշխարհի մեծամասնության կողմից, և մենք միջազգային օրակարգ ցանկացանք բերել նաև ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը, որովհետև ակնհայտ էր, որ առաջին պետությունը, որ պետք է ճանաչի, Հայաստանն է»,- ասաց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ բազմիցս տարբեր երկրների պատգամավորների հետ հանդիպումների ժամանակ հարցրել է, թե ինչու չեն ճանաչում ԼՂՀ անկախությունը, և նրանք պատասխանել են` իսկ արդյո՞ք Հայաստանը ճանաչել է, առաջինը Հայաստանը թող ճանաչի։

Մարտիրոսյանի կարծիքով, ԼՂ անկախության ճանաչումը ոչ թե ուղղակի քաղաքական քայլ է, այլ իրավական հետևանքների ընդունում, այսինքն` ի տարբերություն Կոսովոյի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի, որոնք իրենց անկախությունը բացառապես քաղաքական գործընթացների արդյունքում ձեռք բերեցին, ԼՂ պարագայում այդպես չի եղել, ԼՂ պարագայում կա իրավական ամբողջական փաթեթ։

«ԼՂ-ն անկախացել է Խորհրդային Միության օրենքներին համապատասխան։ ԽՍՀՄ վերջին Սահմանադրությամբ` եթե խորհրդային միության հանրապետությունը դուրս էր գալիս ԽՍՀՄ կազմից, ապա իր մեջ եղած ավտոնոմիաները իրավունք ունեին ինքնորոշվելու, ինչն արել է ԼՂ-ն»,- նշեց նա։

Բացի այդ ԼՂ-ն համապատասխանում է Մոնտեվիդիոյի անկախության չափանիշներին, որոնք երեքն են` տարածք, կենտրոնական իշխանություն և արդյունավետ կառավարում։

«ԼՂ-ն անկախացել է նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին համապատասխան։ Այսինքն` իրավական առումով այդ փաթեթը ևս առկա է»,- ընդգծեց նա։

Флаг США - Sputnik Արմենիա
ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը
Մարտիրոսյանի խոսքով` անկախության ճանաչումը բացի իրավական փաթեթից նաև քաղաքական բաղադրիչ ունի։ Նրա կարծիքով` ԼՂՀ անկախությունը ճանաչելով` Հայաստանը կարող է ԼՂՀ-ի հետ տարատեսակ պայմանագրեր կնքել։

«Այսօր, երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ մենք ռազմական փոխօգնության պայմանագիր կնքենք, առանց անկախության ճանաչման չես կարող, որովհետև ու՞մ հետ ես այն ստորագրում։ Նա պետք է միջազգային իրավունքի սուբյեկտ լինի, իսկ միջազգային իրավունքի սուբյեկտ կարող է դառնալ, եթե նրա անկախությունը ճանաչել են, այսինքն` Հայաստանը ճանաչել է»,- ասաց Մարտիրոսյանը։

Ուստի, նրա եզրահանգմամբ, առաջին քայլն անկախության ճանաչումն է։ Իսկ երկրորդ խնդիրն այն էր, որ ԼՂ անկախությունը ճանաչելով` Հայաստանն արդեն իր դիվանագիտությունն այնպես կառուցի, որ իր բարեկամ երկրները ևս ճանաչեն ԼՂՀ անկախությունը։

Նա հիշեցրեց, որ դեռևս 90-ականներին այդպիսի պետություններ եղել են, դրա համար «Ժառանգությունը» միշտ պնդել է, ԼՂՀ անկախության ճանաչումը խիստ անհրաժեշտ է։ Եվ դեպքերի զարգացումը ցույց տվեց, դա անհրաժեշտ էր, «եթե մենք ժամանակին ճանաչեինք ԼՂ անկախությունը, այսօր հնարավոր է` այս իրավիճակում չլինեինք»։

 

 

Լրահոս
0