14:58 23 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.13
  • GBP630.63
  • EUR556.80
  • RUB7.41
Панцирь-С. Архивное фото

ՀՀ ԳԱԱ նախագահ. Հայ գիտնականներն աշխատում են ռազմական արտադրությունը զարգացնելու ուղղությամբ

© Sputnik / Александр Вильф
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Ռազմական արդյունաբերության զարգացման ուղղությամբ աշխատանքներ տարվում են, հավաստիացրեց ՀՀ ԳԱԱ նախագահը

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանի գիտական ներուժն աշխատում է սեփական արտադրության ժամանակակից զենքի արտադրության ուղղությամբ։

«Տարբեր կազմակերպություններ, որոնք կարող են պաշտպանական խնդիրներում կիրառելի մշակումներ ունենալ, կառավարության կողմից ամեն տարի հաստատվող ծրագրով այդ աշխատանքները կատարում են»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը։

ԳԱԱ նախագահը նաև հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ պետք է ստեղծվի ՌԱՀ (Ռազմարդյունաբերական համալիր), ստեղծվել է նաև վարչապետի գլխավորությամբ խորհուրդ և խորհրդին կից գիտատեխնիկական ենթահանձնաժողով։ Ի դեպ, ՌԱՀ-ը ստեղծվել է դեռևս 2 տարի առաջ, իսկ խորհուրդներն ու ենթահանձնաժողովները դեռ նոր են ձևավորվում։ Այս խորհուրդների առաքելությունը ռազմարդյունաբերական ոլորտում պետական պատվերի ձևակերպումն է։

Լրագրողների դիտարկմանը, թե ինչու այս գործընթացի համար 2 տարի պահանջվեց, և ինչու միայն հիմա հիշեցին դրանց մասին, Մարտիրոսյանն ասաց.

«Մեր գիտական մտքի օգտագործման առաջարկներ միշտ էլ եղել են։ Կա ծրագիր, որ հաստատվում է կառավարության կողմից։ Այս տարի էլ է եղել։ Բայց այն չի հրապարակվում»։

Ինչ վերաբերում է ռազմական արդյունաբերության զարգացմանը, ԳԱԱ նախագահը լրագրողներին հավաստիացրեց, որ այն երկարատև ու բարդ խնդիր է, և չի կարող շտապ արվել։

 

 

 

Գլխավոր թեմաներ