17:07 23 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Военная каска

Զոհվածների ընտանիքները կայուն եկամտի աղբյուր կունենան

© Photo : press office of the MoD of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18 0 0

ՀՀ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարել է մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով համապարփակ առաջարկություն մշակել

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը.

«Հանձնարարել էկոնոմիկայի նախարարին մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկ՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները: Պարոն Մինասյան, ժամկետը կճշտեք, մեզ կտեղեկացնեք հնարավորինս սեղմ ժամկետում»:

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 77 մարտական և 11 ոչ մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

 

 

Գլխավոր թեմաներ