03:52 24 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Второй Президент Армении Роберт Кочарян

Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ են նետել մեքենայի միջից

© Sputnik / Сергей Гунеев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
46 0 0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու մասին ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը, ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քննչական միջոցառումները՝ դեպքի հանգամանքները պարզելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Նախնական տվյալներով՝ նախօրեին ժամը 18:25-ի սահմաններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ է նետվել ՝ բակի գլխավոր մուտքի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Առերևույթ հանցագործություն կատարած անձը գտնվել է ավտոմեքենայի մեջ, այսինքն` նռնակը նետել է հենց մեքենայից միջից:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, ու այժմ ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ որոնողական ու քննչական գործողություններ այդ անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քրեական գործ է հարուցվել:

 

 

Գլխավոր թեմաներ