03:53 24 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Министр обороны Республики Армения Сейран Оганян

Սեյրան Օհանյան. Հայկական բանակը սպառազինության ու փաստերի բավարար պաշար ունի

© Sputnik / Арам Нерсесян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
10710

Հայկական զինված սպառազինության պաշարը պատշաճ մակարդակի է և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ապահովել է պաշտպանությունն ու հակառակորդի ճշգրիտ կրակային խոցումը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են բարձրաստիճան ՀՀԿ անդամ պաշտոնյաներ: Նիստին մասնակցելու է նաև ՀՀ պաշտպանության անկուսակցական նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստից առաջ նա, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնեց, որ կատարվել են վերլուծություններ և կան բոլոր անհրաժեշտ ապացույցները աշխարհին ներկայացնելու, որ շփման գծում ռազմական գործողությունները սանձազերծել է Ադրբեջանը:

«Ապացույցներ շատ-շատ կան: Առաջին հերթին լայնածավալ, մասշտաբային գործողություններն են ամբողջ շփման գծի երկայնքով, ստորաբաժանումների ուժերի և միջոցների կարճ ժամանակահատվածում շարժն է և այդ շարժի պատրաստակամությունն է, խորքից եկած ուժերի և միջոցների առկայությունը առաջին օպերատիվ շարվածքում, հակառակորդի ոչնչացված զինծառայողների առկայությունը ԼՂՀ տարածքում և նույնն էլ մեր զոհված զինվորների դիերը, որ եղել են ՊԲ դիրքերում, գումարած դրան նաև բազմաթիվ ապացույցներ կան ոչնչացված ուղղաթիռի անձնակազմի մոտ»,- ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ այս բոլոր ապացույցները` մարդու իրավունքների խախտման ու բռնությունների փաստերի հետ, ներկայացվելու են միջազգային հանրությանը:

Նախարարը նաև նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող կրակոցներով ու խախտումներով:

 

 

Գլխավոր թեմաներ