22:30 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Тяжелая атлетика. Кубок президента РФ. Второй день

Գոռ Մինասյան. «Ինձ հաջողվեց բարելավել անձնական արդյունքս»

© Sputnik / Саид Царнаев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
46 0 0

Երկամարտի 442 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Գոռ Մինասյանի կարծիքով այս առաջնությունից հետո դեռ շատ աշխատելու տեղ կա:

«Եվրոպայի այս առաջնությունում ինձ հաջողվեց բարելավել անձնական արդյունքս: Կարողացա 5 կգ ավելի բարձրացնել, քանի Հյուսթոնում կայացած աշխարհի առաջնությունում էր: Հրում վարժության առաջին անհաջող մոտեցումս կապված էր տեխնիկական սխալների հետ: Կարևորը մարզիչները գոհ են այս արդյունքից: Իհարկե, ես էլ եմ գոհ: Այստեղ գրանցած արդյունքներով չեն կարող մեդալների համար պայքարել Ռիոյի Օլիմպիական խաղերում: Կարծում եմ մոտ 10 ավել կիլոգրամներ են պետք մեդալներ նվաճելու համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Մինասյանը:

Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրեց բոլոր կիլոգրամները: Նախ` 195 կգ, հետո՝ 200 կգ և վերջում էլ 205 կգ: Այս ձևում Մինասյանը առաջին տեղը զիջեց միայն վրացի մարզիկին և դարձավ փոքր արծաթե մեդալակիր:

Հրում վարժությունում հայ ծանրորդը հանեց 231 կգ ու 237 կգ և միայն 4-րդ տեղում էր:

 

 

Գլխավոր թեմաներ