00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի պատմական հուշարձանները. ձեռքբերումներից մինչև վեճեր

Բաժանորդագրվել
Հայաստանում կա 24 հազար պատմական հուշարձան, բայց արտասահմանում այդ թիվը մի քանի անգամ ավելի է։ Այս տարի Հայաստանում հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրն անցկացվում է «Սպորտի ժառանգություն» կարգախոսի ներքո

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայերի մշակութային ժառանգությունը կարելի է տեսնել ոչ միայն հարևան երկրներում, այլև հեռավոր արտասահմանում` Սինգապուրում, Հնդկաստանում, Արգենտինայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Հայաստանի տարածքում գոյություն ունեցող 24250 հուշարձաններից 7850-ն է գտնվում կառավարության հսկողության ներքո։ Դրանցից 245-ը գտնվում են ծայրահեղ վատ վիճակում, իսկ այս տարի վերականգնվելու և վերանորոգվելու է 17 հուշարձան։

«Հայաստանի կառավարությունը 2005թ.-ին մեկնարկած հուշարձանների վերականգնման, ամրապնդման և վերակառուցման ծրագրի համաձայն` 2016թ.-ի համար հատկացրել է 300 մլն դրամ (622 500 դոլար)»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը։

Ծրագրի համաձայն` Հայաստանում շարունակվում են հուշարձանների հայտնաբերման և պահպանման աշխատանքները։

Древняя армянская церковь Таргманчац: центр паломничества туристов - Sputnik Արմենիա
Թարգմանչաց եկեղեցի. զբոսաշրջիկների ուխտագնացության կենտրոն
Դրանցից շատերը ենթակա չեն վերականգնման և ծառայում են որպես զբոսաշրջային տեսարժան վայրեր։ Այնուամենայնիվ, հայկական իրականության մեջ տեղ են գտել հուշարձանների քանդման փաստեր, որոնք, փորձագետների համաձայն, փուլ առ փուլ կանխվելու են։ Փորձագետների խոսքով` բնակչությունը հուշարձաններին խնամքով է վարվում միայն այն դեպքում, երբ դրանք մտնում են Հայաստանի կառավարության սոցիալական նախագծերի մեջ։

«Երբ կառավարությունը սկսի սոցիալական նախագծեր մշակել այս կամ այն գյուղի կամ քաղաքի համար, որոնցում տեղ կհատկացվի նաև մշակութային ժառանգությանը, կգա պատմության նշանակալիության հասարակական ընկալումը, և մենք կսկսենք հետևել հուշարձաններին»,- մամուլի ասուլի ժամանակ նշեց Հայաստանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։

Նախկինում հայ հնագետները Արագածի լանջերին գտել են մոտ երեք հուշարձան, որոնց տվել են «Որսորդ որոգայթներ» անունը։ Այդ հուշարձանները միացրել են Հայաստանի սպորտային ժառանգությանը, չէ՞ որ որսը համարվում է մարզաձև։ Հայաստանի տարածքում հուշարձանների որոնումները մշտապես շարունակվում են։ Բարդ է իրավիճակը Վրաստանի հայկական հուշարձանների հետ։

Գաղտնիք չէ, որ Վրաստանի հայկական համայնքն ունի բազմադարյա հետք, և հայերը` որպես արարող ժողովուրդ ոչ միայն Վրաստանի, այլև աշխարհի յուրաքանչյուր անկյունում թողել են իրենց հետքն ինչպես երկրի քաղաքական կյանքում, այնպես էլ մշակութային։ Միայն այս տարի է հաջողվել հանգել հայերի կողմից Վրաստանում կառուցված հուշարձանների վերաբերյալ երկկողմ պայմանավորվածության։ 2016թ.-ի հունվարին Վրաստանի և Հայաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրվել է 2016-2018թթ. համագործակցության մասին պայմանագիր։

Серж Саргсян побывал в Тбилиси на открытии армянского храма - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը ներկա է եղել Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությանը
Փաստաթղթի համաձայն` հատուկ ստեղծված երկկողմ փորձագիտական խումբը կորոշի առկա խնդիրները։ Այդ պայմանավորվածությանը հաջողվել է հանգել ներկա իշխանությունների օրոք, որոնք ի տարբերություն նախորդ իշխանությունների` փորձում են հավասարակշռված քաղաքականություն վարել հարևանների նկատմամբ։ Նախորդ իշխանությունները չէին կարող կամ չէին ցանկանում կապի մեջ մտնել հայկական փորձագիտական խմբերի հետ։ Դժվար էր նաև որոշ հարցեր լուծել վրացական համայնքի մակարդակով։

Հայ փորձագետները հայտարարում են, որ «սառույցը շարժվել է»

«Մենք բառացիորեն մեկ շաբաթ առաջ ենք վերադարձել Վրաստանից, և մեր փորձագիտական խումբը տվյալ փաստաթղթով դիտարկում է Վրաստանի տարածքում գտնվող հինգ հայկական հուշարձաններ, որոնցից «Սուրբ Գևորգ» և «Էջմիածին» եկեղեցիները գործում են։ Որոշ խնդիրներ ծագել են «Մուղնի», «Սուրբ Նշան» և «Շամխորեցի Կարմիր ավետարան» եկեղեցիների հետ»,- ասաց Մուսոյանը։ Այդ եկեղեցիների գործունեությունը տվյալ պահին դադարեցված է, չէ որ ազգային խնդրից բացի առկա է նաև տարածքային հարցը։

Հայերի կողմից կառուցված եկեղեցիների տարածքը որոշակի ժամանակահատվածում վաճառվել է շարքային քաղաքացիներին։ Այդ հարցը պետք է լուծվի պետական մակարդակով։ Երկկողմ փորձագիտական խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին Երևանում։

 

Լրահոս
0