00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոսպիտալի պետ. «Այսպիսի տղաների համար բժիշկը սեփական կյանքն էլ չի խնայի»

© Sputnik / Asatur YesayantsКарабах, НКР, Мартакерт
Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ապրիլի 21-ի դրությամբ բուժում է ստանում 53 զինծառայող. նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Հոսպիտալի ամբողջ բուժանձնակազմը օր ու գիշեր եղել է հոսպիտալում ու ամենայն բարեխղճությամբ կատարել է իր մասնագիտական պարտքը: Բժշկական խմբերը փոխգործակցության շրջանակում մեկնել են Արցախ և վիրավոր զինվորներին բուժօգնություն են տրամադրել տեղում, որպեսզի չկորցնեն թանկ րոպեները: ՀՀ պաշտպանության նախարարության «Զինվոր» պաշտոնաթերթը մեջբերում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի խոսքը։

«Ես հպարտ ու հիացած եմ մեր զինվորների կամքով ու քաջությամբ՝ ոչ մի տրտունջ, ոչ մի բողոք: Հերոսավայել տանում են ցավը, բոլորն էլ պատրաստ են կրկին մեկնել զորամաս: Այսպիսի տղաների համար բժիշկը սեփական կյանքն էլ չի խնայի: Ես հիացած եմ մեր ժողովրդի զինվորասիրությամբ: Հոսպիտալի մուտքը միշտ մարդաշատ է, մարդիկ հետաքրքրվում են զինվորների առողջությամբ, նվերներ են բերում»,- ասել է Արամ Ասատուրյանը։

ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանին էլ ապշեցրել է զինվորների մայրերի ոգու ուժը: Նրանք չեն ընկճվում, չեն կոտրվում, սարի պես կանգնած են իրենց որդիների թիկունքին:

«Արցախյան պատերազմում վիրավորված, ձեռք ու ոտք կորցրած իմ նախկին հիվանդների հետ շրջում էինք հիվանդասենյակներով ու ոգևորում մեր զինվորներին: Ես պիտի ասեմ, որ նոր սերունդը ոչ միայն չի զիջում Արցախն ազատագրած հերոսներին, այլ՝ է՛լ ավելի խիզախ է ու աննկուն: Նրանք քաջագործություններ են արել առաջնագծում և նույն խիզախությամբ դիմակայում են ցավին: Մենք բոլոր ճակատներում ենք հաղթելու, որովհետև խիզախ զինվորներ ունենք, հայրենասեր ու հերոս մայրեր»,- ասել է Լևոն Ժամագործյանը։

Վիրավոր զինծառայողներից մեկի հայրը` Գագիկ Մարգարյանը, պատմել է, թե ինչպես է 22 տարի առաջ Արցախյան պատերազմի ժամանակ վիրավորվել ու հայտնվել հոսպիտալում, իսկ հիմա որդին է պառկած հոսպիտալում։

«Հիմա որդիս է վիրավորվել մեր հաղթանակը պաշտպանելիս: Արսենս ծնոտն է վնասվել։ Վիրահատել են: Արդեն կարողանում է խոսել: Թողնեմ՝ հենց հիմա էլ սահման կգնա: Ես հպարտ եմ: Թուրքին չպիտի թողնես գլուխը բարձրացնի: Անընդհատ պիտի խփես, թե չէ՝ ինքը կխփի»,- վստահեցնում է Արսեն Մարգարյանի հայրը:

Արսենն էլ բժիշկներից միայն մի բան է խնդրում՝ ծնոտը տեղը դնեն, գնա-կանգնի իր տեղը:

«Ամեն մեկս մեր տեղն ունենք սահմանին՝ ամեն հայ տղամարդ: Ու եթե դու սահմանին չես, ուրեմն քո տեղը բաց է: Իմ տեղը բաց է հիմա: Պիտի գնամ»,- ասում է զինվորը:

Շարքային Վահան Սարգսյանը ժպտալու ցանկություն չունի, ասում է` ինչի՞ս վրա ժպտամ. ես՝ այստեղ, տղերքը՝ սահմանին։

«Բժիշկներից բան չեմ հասկանում: Որ իրենց լսես, ոչ մի անվնաս օրգան չունեմ: Բա որ լյարդս, թոքս, որովայնս վնասված են, ո՞նց կարողացա էդքան ճանապարհ անցնել վիրավոր վիճակում: Շունչս էր կտրվում, հիմա արդեն լավ եմ: Ինչի՞ս վրա ժպտամ. ես՝ այստեղ, տղերքը՝ սահմանին: Լուր էլ չունեմ: Թե կարողանաք, ասեք՝ տղե՛րք, ձեր ցավը տանեմ, դրանց ցույց տվեք հայի ուժը»,- ասում է Վահան Սարգսյանը:

ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ Սևակ Շահբազյանը պատմել է, թե ինչպես են արտերկրում բնակվող բժիշկները օգնություն առաջարկել հայաստանաբնակ բժիշկներին։

«Ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում բնակվող մեր հայ գործընկերները զանգում էին մեզ, առաջարկում իրենց օգնությունը: Ասում էին՝ եթե պետք է, անմիջապես կգանք, եթե ինչ-որ բան է անհրաժեշտ, կուղարկենք: Այս միասնականությունը, այս սերը սեփական բանակի ու զինվորի հանդեպ բոլորիս ուժ տվեց…. Մենք անում ենք անհնարինը, որպեսզի ոչ միայն փրկենք մեր վիրավոր զինվորների կյանքը, այլև շարք վերադարձնենք նրանց»,- ասել է Սևակ Շահբազյանը:

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

 

 

Լրահոս
0