05:25 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
15820

Հայաստանում դեմ են թուրքական ու ադրբեջանական ապրանքների ներմուծմանը։ «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամները բաց նամակ են պատրաստել ու հանձնել կառավարությանը` պահանջելով մշակել ու ընդունել մի օրինագիծ, որը կարգելի ապրանքներ ներմուծել Թուրքիայից ու Ադրբեջանից

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանը հայտնեց, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանում ադրբեջանական սխտոր է հայտնաբերվել։ Սա բավական չէր, հիմա էլ մեծ թվով թուրքական ապրանքներ են ներմուծվում ու տարածում գտնում։ Հասարակության մեծ մասի դիտարկմամբ` թուրքական ապրանքները էժան են ու որակով։ Մինչդեռ դա պարզագույն մարքեթինգային խորամանկություն է։ Իրականում հայաստանյան արտադրանքն ավելի որակյալ է։ Միայն թե մեծ մասսայականություն չի վայելում, քանի որ հարկերն են «խեղդում»։

«Պետք է զարգացնենք մեր տեղական արտադրանքը։ Թուրքականից հրաժարվելուց հետո կարող ենք ներկրել ԵՏՄ շուկաներից»,- ասաց Արման Ղուկասյանը։

  • ՀՀ քաղաքացիները պահանջում են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան
    ՀՀ քաղաքացիները պահանջում են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան
    © Sputnik / Asatur Yesayants

1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
ՀՀ քաղաքացիները պահանջում են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան

Նախաձեռնության անդամ Վարդան Վարդանյանն էլ ընդգծեց` եթե ուզում ենք ինքնասիրությունը պահպանել, ապա պետք է օրենսդրական փոփոխություններ արվեն ու գոնե մի քնի տարով մանր ու միջին բիզնեսին ազատեն հարկերից։

«Միայն հարկերից ազատելով կարելի է էժան արտադրանք ստեղծել։ Լավագույն օրինակներից է Դուբայը։ Այնտեղ հաստոցները  24 ժամ շարունակ աշխատում են ու էժան արտադրանք թողարկում։ Դրա համար էլ աշխարհի տարբեր երկրներից այնտեղ են հասնում առևտրի համար»,-ասաց նա։

Կառավարության շենքի դիմաց բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիները թուրքական ծագման որոշ արտադրատեսակներ ցուցադրաբար պատռեցին ու նետեցին աղբամանը։

Գլխավոր թեմաներ