00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ICFJ–ը և «Ավրորան» New York Times-ի թղթակցին պարգևատրել են «Սկզբունքային լրագրության» մրցանակով

© официальный сайт фонда IDeAКорреспондент Рукмини Каллимаки
Корреспондент Рукмини Каллимаки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուկմինի Կալիմակին ԼՄԿ և «Ավրորա» մրցանակի կողմից այդ պատվին է արժանացել աշխարհով մեկ մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ցուցաբերած բացառիկ նվիրումի համար:

ԵՐԵՎԱՆ 23 ապրիլի — Sputnik. Լրագրողների միջազգային կենտրոնը՝ «Ավրորա» մրցանակի հետ համագործակցությամբ «Սկզբունքային լրագրության» անդրանիկ մրցանակի դափնեկիր հռչակեց Ռուկմինի Կալիմակիին։ New York Times օրաթերթի օտարերկրյա թղթակից Ռուկմինի Կալիմակիին նշյալ մրցանակը կտրվի «Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ՝ մեծարանքի արժանանալով մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ունեցած բացառիկ ավանդի համար։

ԼՄԿ «Սկզբունքային լրագրության» նորաստեղծ մրցանակը ճանաչման է արժանացնում այն խիզախությունը, նվիրվածությունն ու ազդեցությունը, որը լրագրողը ցուցաբերել է հումանիտար ծայրահեղ ճգնաժամային վիճակում գտնվող վայրից լրատվություն տրամադրելիս։ Մրցանակակիրը պետք է վտանգի մեջ գտնվող մարդկանց թշվառ կացությունը լուսաբանելու գործում բացառիկ խիզախություն, ինչպես նաև ազնվությանը, արդարությանն ու ազատությանը անհողդոդ նվիրում ցուցաբերած լինի։

«Կալիմակիի լուսաբանումը աշխարհի ուշադրությունը անհավատալի չարաշահումների վրա սևեռելու գործում լրագրության ունեցած ուժի վառ օրինակ է»,-ասում է ԼՄԿ նախագահ Ջոյս Բարնաթանը։ «Նրա աշխատանքը թույլ է տալիս հուսալ, որ զոհերի ձայնը կլսվի և նրանք պաշտպանված կլինեն»։

Նրա գործունեությունը բացահայտել է ԻԼԻՊ-ի կողմից սեռական ստրկության ինստիտուցիոնալացման սոսկալի էությունը, ցույց տվել, թե ինչպես է Սենեգալի ոսկու հանքերում երեխաների աշխատուժի շահագործումը կապվում շվեյցարական բանկերի հետ, բացահայտել Աֆրիկայից Միացյալ Նահանգներ մանկական թրաֆիքինգի բազմաթիվ դրվագներ և ականատեսի վկայություններ վերհանել Կոտ դ'Իվուարից մինչև Մալի կառավարությունների և ապստամբ խմբավորումների կողմից իրականացված կոտորածների մասին։ Գիտակցելով հանդերձ, որ լրագրողների կյանքն այժմ առավել քան երբևէ վտանգված է՝ նա շարունակել է գործել՝ առաջնորդվելով այլոց օգնելու խորը շարժառիթով։

«Ես, որպես լրագրող, չեմ կարծում, որ երբևէ համակողմանիորեն որոշում ես ինքդ քեզ վտանգի ենթարկել. դու ընդամենը քո գործն ես անում։ Իսկ պարգևդ այն է, որ լրագրությունը նման է լապտերի, որն ուղղորդված լույս է սփռում հիմնախնդիրների, հանցագործությունների կամ պետական չարաշահումների վրա»,- ասում է Կալիմակին։ «Ինձ համար սա մեծագույն պատիվ է, և ես համեստորեն ընդունում եմ այս մրցանակը՝ հույսով, որ իմ աշխատանքը կլուսավորի անգամ աշխարհի ամենամութ անկյունները»։

«Սկզբունքային լրագրության» մրցանակը ծնվել է ԼՄԿ-ի և 100 LIVES-ի համագործակցությունից։ Վերջինս համաշխարհային նոր նախաձեռնություն է, որը փրկողների եւ փրկվածների բազմաթիվ պատմություններ վերհանելով՝ մեծարում է մարդկային ոգու տոկունությունը և փառաբանում մարդասիրությունը։ 100 LIVES-ը և «Ավրորա» մրցանակը հիմնվել են ի նշան երախտագիտության՝ ուղղված նրանց, ովքեր հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, վտանգեցին սեփական կյանքը, որպեսզի փրկեն հայ ժողովրդի բեկորներին։

«Լրագրությունն ամենազորեղ գործիքներից մեկն է, որը կարող ենք օգտագործել մարդկային տառապանքը լուսաբանելու և մեղմացնելու համար»,- նշում է 100 LIVES նախաձեռնության և «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը,- Ռուկմինի Կալիմակիի հանձնառնությունը մարդկության դեմ իրականացվող սոսկալի ոճիրները բացահայտելու գործում իսկապես օրինակելի է: Մենք հպարտ ենք, որ կարող ենք այժմ մեծարել մեր ժամանակների այն լրագրողներին, որոնց անխոնջ հետևողականությունն ու աշխատանքի արդյունքը ոգեշնչում է այլոց գործելու և միջամտելու»։

 

 

Լրահոս
0