00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քլունի. Եթե հաջողակ ես ու հարուստ, պարտավոր ես ունեցածդ կիսել խելացի ու հասցեագրված

© Sputnik / Asatur YesayantsДжордж Клуни в Ереване
Джордж Клуни в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ավրորայի» միջոցով հիմնադիրները ցականում են Հայոց ցեղասպանության գաղափարի տակ բացահայտել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը`փրկում են ուրիշներին, - կարծում է ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. «Ավրորա» մարդասիրական մրցույթի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին համոզմամբ` «Ավրորա» մրցանակը հիմնադիրների երախտագիտությունն է խիզախներին և մասնակցությունը աշխարհը բարեփոխելու ջանքերին։ «Բանաձև» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում Քլունին նշեց, որ հետաքրքրված է Հայոց ցեղասպանության խնդրով։

«Ես միացա «Ավրորա» նախաձեռնությանը, քանի որ այն յուրահատուկ է իր փիլիսոփայությամբ։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` մեր հայացքն ուղղում ենք դեպի ապագա։ Ու երբ հանդիպեցի Ռուբենին (Ռուբեն Վարդանյան — խմբ.), որոշեցինք հանդես գալ մի նախաձեռնությամբ, որ Հայոց ցեղասպանության գաղափարի տակ բացահայտենք նաև ժամանակակից մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը`փրկում են ուրիշներին»,- նշեց Քլունին։

Դերասանը նշեց, որ իրեն և Վարդանյանին միավորում է այն, որ երկուսն էլ հաջողակ են, շատ բանի են հասել, և գաղափարը հենց դա է, որ հաջողությունը, որին հասել ես, պետք է կիսես շրջապատողների հետ։

Джордж Клуни на Глобал Форуме в Ереване - Sputnik Արմենիա
Քլունի. Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի ցավն է
«Դա նաև առաքելություն է, չէ՞ որ հասարակության մի մասնիկն ես, եթե դու հաջողակ ես ու նաև հարուստ, պարտավոր ես կիսել այն հնարավորինս խելացի ու հասցեագրված»,- նշեց Քլունին։

Դերասանը նկատեց, որ փախստականներ եղել են միշտ, և չպետք է թույլ տալ, որ նրանց խնդիրների մասին հոդվածները, ռեպորտաժները մեռնեն, շարունակ պետք է տարածել այն գաղափարը, որ մարդիկ պարզապես չեն որոշել լքել իրենց տները, այլ հեռացել են ստիպված, քանի որ վտանգված է իրենց ու երեխաների կյանքը։

«Բառացիորեն օրեր առաջ տեսանք, թե ինչպես խորտակվեց 500 փախստական տեղափոխող նավը։ Ինչու՞։ Որովհետև փորձում էին փրկվել։ Այդ իմաստով մենք` որպես հանրային դեմքեր ու հայտնիների զավակներ (իմ հայրն էլ մեկնաբան է եղել ուղիղ 45 տարի), պարտավոր ենք անընդհատ խոսել այդ մարդկանց մասին»,- ասաց Քլունին։

© Sputnik / Asatur YesayantsДжордж Клуни в Ереване
Джордж Клуни в Ереване - Sputnik Արմենիա
Джордж Клуни в Ереване

Նրա խոսքով` սովորաբար փախստականների մասին պատմություններն անտեսվում են մեկ այլ կարևոր իրադարձության պատճառով, օրինակ` ԱՄՆ-ում հիմա միայն նախագահական ընտրությունների մասին են խոսում։ Իսկ հեռուստատեսությամբ փախստականների մասին ոչ մի նորմալ ռեպորտաժ չկա։

Նա հիշեց մի դեպք, երբ իր հայրը 80-ականներին Անդորրայի մասին տեսանյութ էր պատրաստել, որը եթերի գլխավոր ռեպորտաժը չդարձավ, փոխարենը՝ էլիզաբեթ Թեյլորի անձնական կյանքի մասին նյութը դարձավ առաջին լուր: Հայրը շատ էր բարկացել։

«Երբ առաջին անգամ գնում էի Դարֆուր, զանգեցի հայրիկիս, ասացի` հիշո՞ւմ ես, որ քո ռեպորտաժն եթեր չհեռարձակվեց առաջինը: Ասացի` արի միասին գնանք Դարֆուր` դու որպես լրագրող, ես` էլիզաբեթ Թեյլոր: Ուզում էի ասել՝ այնպես անենք, որ ռեպորտաժը հեռարձակվի: Ես խորապես հավատացած եմ, որ երբ ինչ-որ ծրագրում ներգրավված ես` կարևոր գործ ես անում»,- ընդգծեց Քլունին։

Նա նկատեց, որ Ցեղասպանությունից տարիներ անց շատերն ասում էին` իմանայինք, թույլ չէինք տա: Բայց հետո, ըստ նրա, չէ՞ որ իմացան, այդուհանդերձ դրանից հետո եղավ Կամբոջայի ցեղասպանությունը, Ռուանդան, Բոսնիան, Դարֆուրը: Ու սա ամենամեծ հակասությունն է:

«Ամեն անգամ ասում ենք` եթե իմանայինք` մի բան կանեինք: Մենք գիտե´նք ու տեսնում ենք ներկայում, ամեն օր, ուղիղ եթերով: Ու ի՞նչ ենք անում դրա համար… Հարց, որը պետք է տանք ինքներս մեզ»,- ընդգծեց նա:

Аврора Мардиганян - Sputnik Արմենիա
Ավրորա` հարեմներում խոշտանգված, Ցեղասպանությունից փրկված և Ամերիկան նվաճած
Ջորջ Քլունին նշեց, որ իր հայացքները կիսում են իր մոտ ընկերները` Բրեդ Փիթը, Մեթ Դեյմոնը, Դեն Չադլը, Անջելինա Ջոլին: Ու նրա կարծիքով` ոչ միայն դերասանները, այլև յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատասխանատու լինի:

«Ես մեծացել եմ 70-ականների Միացյալ Նահանգներում, որտեղ մարդկանց համար շատ կարևոր էին հանրահավաքները, քաղաքացիական իրավունքների համար պայքարը, Վիետնամի պատերազմի դեմ բողոքը, կանանց իրավունքները: Ես մեծացել եմ համոզմամբ, որ իմ ձայնը կարևոր է: Եթե հանրաճանաչ եմ, չի նշանակում, որ պետք է դադարեմ որպես քաղաքացի խոսել ինձ հետաքրքրող թեմաների մասին»,- նշեց նա։

Ջորջ Քլունին նաև հայտնեց, որ առանց իր կնոջ է եկել Հայաստան, քանի որ Ամալ Քլունին Սպիտակ տանը նույն օրը պետք է հանդիպեր սենատոր Մակքեյնի հետ: Նա ներկայացնում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմայիլովային, որին Ադրբեջանում ձերբակալ են` ճշմարտությունն ասելու համար:

© Sputnik / Asatur YesayantsНубар Афеян с супругой, супруга Рубена Варданяна, Джордж Клуни, Вартан Грегорян и Рубен Варданян
Нубар Афеян с супругой, супруга Рубена Варданяна, Джордж Клуни, Вартан Грегорян и Рубен Варданян - Sputnik Արմենիա
Нубар Афеян с супругой, супруга Рубена Варданяна, Джордж Клуни, Вартан Грегорян и Рубен Варданян

«Եվ հիմա Ամալը փորձում է ճանապարհներ գտնել այդ համարձակ լրագրողին ազատ արձակելու համար: Իմ կինը խորապես համոզված է, որ ճշմարտությունն ասելու համար չպետք է ձերբակալել: Դա է պատճառը, որ նա մնացել է ԱՄՆ-ում: Մի քանի րոպե առաջ նա ինձ ուղարկել էր սենատորների հետ հանդիպման նկարները: Շատ է ափսոսում չգալու համար, որովհետև նախապես որոշել էինք միասին գալ»,- նշեց նա:

Քլունին հայտնեց նաև, որ ավելի վաղ իր կինը դատի էր տվել Մալդիվների կառավարությանը, որպեսզի ազատ արձակեին նախկին նախագահին, որը ձերբակալված էր: Եվ այդպես էլ եղավ, մեծ հաջողություն էր: Բայց դա նշանակում է, որ իրենք այլևս չեն կարող գնալ Մալդիվներ:

«Ընդհանրապես քիչ են այն երկրները, ուր կարող ենք գնալ: Այդ պատճառով շատ ոգևորված էինք Երևան գալու առիթով»,- կատակեց նա:

Քլունին եղել էր նաև Դիլիջանի միջազգային դպրոցում և նշեց, որ այն յուրահատուկ, ինքնատիպ կրթարան է: Ըստ նրա` շատ կարևոր է, որ հենց դպրոցը սովորեցնի նախապաշարումներ ու թշնամություն չունենալ ուրիշ ազգերի ու կրոնների նկատմամբ:

«Հենց այս դպրոցում են երեխաներին սովորեցնում կրոնական, ազգային խտրականություն չդրսևորել, անհանդուրժող չլինել, կարծրատիպեր չունենալ: Պատկերացրեք միայն` հրավիրել ու աշխարհի տարբեր երկրներից ընդունել երեխաների, նրանց տեղավորել մի վայրում, որտեղ նրանք միասին կսովորեն օր ու գիշեր, կսնվեն ու միմյանցից օրինակ կվերցնեն: Հանդուրժողականությունը սկսվում է այստեղից»,- նկատեց Քլունին:

© Sputnik / Asatur YesayantsДжордж Клуни в Ереване
Джордж Клуни в Ереване - Sputnik Արմենիա
Джордж Клуни в Ереване

Նրա կարծիքով` նման դպրոցները մարդկանց հնարավորություն կտային բացել նոր սերնդի աչքերն այլ մշակույթի, կրոնի, ռասայի նկատմամբ:

Պատասխանելով հարցին, թե մոտ ժամանակներս իր ծննդյան տոնին ի՞նչ նվեր կցանկանար ստանալ, Քլունին ասաց, որ «Ավրորա» մրցանակի հաջողությունն իր համար իսկապես լավ նվեր կլիներ:

 

 

Լրահոս
0