00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՍԱԼԱ-ի գործողությունից տուժած իսպանացին սիրեց Հայաստանն ու հայերին

© Личная страница в ФБХосе Антонио Гурриаран
Хосе Антонио Гурриаран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1980 թվականին Մադրիդի հրապարակներից մեկում ռումբ պայթեց, որի հետևանքով ծանր վիրավորվեց «Պուեբլո» թերթի փոխտնօրեն Խոսե Անտոնիո Գուռիարանը: Պայթյունի անուղղակի «մեղավորը» ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանն էր: Անսովոր պատմություն. պատահարից հետո իսպանացի լրագրողը դարձավ Հայոց ցեղասպանության պահանջատերերից մեկը

Գոհար Սարգսյան, Sputnik.

ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը պառկած էր Շվեյցարիայի Ժնև քաղաքի հիվանդանոցի բանտային բաժանմունքում: Շվեյցարական հյուրանոցներից մեկում ռումբի փորձարկման ժամանակ այն վաղաժամ պայթել էր ու լուրջ վնասել նրան: Շվեյցարական իշխանությունների վրա ճնշում գործադրելու և Ենիգոմշյանին ազատ արձակելու պահանջով ԱՍԱԼԱ-ի անդամները պայթյուններ կազմակերպեցին Մադրիդի հրապարակներից մեկում: Ռումբերից մեկը տեղադրված էր հեռախոսախցիկում, որտեղ այդ պահին իսպանացի լրագրողն էր:

«Մի հրեշային պայթյուն ինձ օդ է բարձրացնում: Երևի իմ ոտքերի տակ է պայթել, ականջներիս մեջ լսվում է դրա հետզհետե հեռացող արձագանքը: Ֆիզիկական ձայն է, երբեք չէի լսել, դղրդացնում է գանգիս ոսկորները և պայթում ուղեղիս մեջ: Կարող էի միայն գլուխս բարձրացնել: Մարմինս կարծես ցեմենտից լիներ»,- այս մասին հետագայում իր գրքում գրել է իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանը:

© Личная страница в ФБԽոսե Անտոնիո Գուռիարանը հիվանդանոցում
Хосе Антонио Гурриаран - Sputnik Արմենիա
Խոսե Անտոնիո Գուռիարանը հիվանդանոցում

Գուռիարանն այդ օրվանից կենաց ու մահու պայքար տարավ: Այսօր նա պատմում է, որ իր ապրելու գրավականն այն էր, որ չէր ուզում հանձնվել:

«Մահն ինձ համար անհեթեթ և հակասական է: Գիտեի, որ մահն իմ մահճակալի մոտ էր կանգնած՝ անցանկալի, զզվելի, նողկալի, սպասում էր արյունահոսության, խեղդվելուս: Մտածում էի՝ մահանում է պայքարո՞ղը, թե՞ պայքարից հրաժարվողը: Ես ընտրեցի պայքարելը»,-պատմեց նա:

Երբ նրա վիճակը կայունացավ, սկսեց հետաքրքրվել Հայոց պատմությամբ ու ԱՍԱԼԱ-ի գործունեությամբ: Նրա մոտ հարց էր առաջացել՝ ինչու՞ են հայ երիտասարդներն ընտրել այդ ուղին, ի՞նչն է նրանց դրդել:

© Личная страница в ФБԽոսե Անտոնիո Գուռիարանը Գառնիում
Хосе Антонио Гурриаран - Sputnik Արմենիա
Խոսե Անտոնիո Գուռիարանը Գառնիում

«Պարզեցի, որ Հայաստանն ապրել է մի սարսափելի բարբարոսություն: Թուրքիան մի երկիր է, որի կառավարությունը չունեցավ այնքան համարձակություն, որ կարողանար ընդունել Հայոց ցեղասպանությունը, իսկ Գերմանիան, օրինակ, կարողացավ, Գերմանիան ընդունեց Հոլոքոսթը: Իհարկե, կան Թուրքիայում մտավորականներ, որ բարձրաձայնում են ցեղասպանության մասին, նրանք ասում են ճշմարտությունը, բայց դա շատ քիչ է»,- ասաց Գուռիարանը:

Հայերի մասին տեղեկանալուց ու նրանց պատմությունն իմանալուց հետո Գուռիարանը սկսեց մեծ համակրանք տածել հայ ժողովրդի հանդեպ:

«Հայերն էլ ինձ շատ դուր եկան, դուք շատ համակրելի ժողովուրդ եք, շատ ուշադիր, շատ ճիշտ ժողովուրդ եք»,- ասաց նա:
Բուժման երկարատև կուրսի ընթացքում Գուռիարանը ծանոթացավ նաև ԱՍԱԼԱ-ի գործունեությանն ու պահանջատիրությանը զինյալ ճանապարհով: Իմանալով Ալեք Ենիգոմշյանի մասին` նա նամակ գրեց նրան, սակայն Ենիգոմշյանն այն չստացավ: Գուռիարանը սկսեց բազմաթիվ նամակներ գրել հայկական թերթերի խմբագրություններ՝ առաջարկով հանդիպել ԱՍԱԼԱ-ի մարտիկների հետ: Այդ հանդիպումը տեղի ունեցավ:

© Из личного архиваԳուռիարանը ԱՍԱԼԱ-ի հետ հանդիպմանը
Хосе Антонио Гуриара с членами организации АСАЛА - Sputnik Արմենիա
Գուռիարանը ԱՍԱԼԱ-ի հետ հանդիպմանը

«1982-ին` Մադրիդում պայթյունից մոտ 1,5 տարի անց, Գուռիարանն ուղեկցող լուսանկարչի հետ եկավ Բեյրութ, հանդիպումը կայացավ, այնտեղ էի ես ու Մոնթե Մելքոնյանը: Ինքն ուզում էր երկու բան հասկանալ՝ նախ` դրդապատճառները, ինչու նման պայքարի ձև ընտրվեց: Նրա համար մինչև օրս զինյալ պայքարն ընդհանրապես մերժելի է»,-ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը:

© Личная страница в ФБԽոսե Անտոնիո Գուռիարանը Արամ Ա–ի մոտ ընդունելության ժամանակ
Хосе Антонио Гурриаран - Sputnik Արմենիա
Խոսե Անտոնիո Գուռիարանը Արամ Ա–ի մոտ ընդունելության ժամանակ

Այս հարցում մարտիկը Գուռիարանի հետ համակարծիք չէ: Տասնյակ տարիներ հայերն ընտրել են պայքարի խաղաղ տարբերակը, փորձել են այդ կերպ իրազեկել աշխարհին հայերի ու մարդկության հանդեպ իրականացված ոճրի մասին: Սակայն ջանքերն ապարդյուն են եղել: Հայ խիզախ երիտասարդները ցեղասպանության թեման լսելի են դարձրել զինված պայքարի միջոցով:

«Երբ կա խնդիր, իրավունքի հարց, հանիրավի հալածված կողմն իրավունք ունի հարցն արծարծել: Ոչ ոք իրավունք չունի հանդիմանել, երբ դիմում ենք բիրտ միջոցների: Եթե մարդ զենք է վերցնում անարդար ձևով, դա ընդունելի չէ: Քո պայքարի ձևը պետք է արդար լինի: Քանի որ Թուրքիան ցեղասպանություն է արել ու հայերին արտաքսել իրենց ծննդավայրից, իսկ նրանք արդեն իրավունք չունեին պայքարել Թուրքիայի մեջ, այդ պետությունը ներկայացնող խորհրդանիշերի դեմ զինյալ գործողություն սկսվեց»,- պատմեց Ալեք Ենիգոմշյանը:

© Sputnik / Asatur YesayantsԱլեք Ենիգոմշյան
Алек Енигомшян - Sputnik Արմենիա
Ալեք Ենիգոմշյան

Գուռիարանի համար անչափ տպավորիչ էին դիմակավորված երիտասարդները, ճակատին՝ պատմական Հայաստանի քարտեզով: Երկար զրուցելուց հետո Գուռիարանը հեռացավ՝ համոզմունքով՝ հայերն ապրել են անասելի չարչարանքներ, նրանց հանդեպ իրականացվել է ոճիր, որը միջազգային հանրությունը պետք է ճանաչի:

Այդ օրվանից Գուռիարանը դարձավ ցեղասպանության ճանաչման ջատագովը: Հրապարակեց գիրք` «Լա Բոմբա» վերնագրով:

Ալեք Ենիգոմշյանի հետ Գուռիարանի հաջորդ հանդիպումն արդեն կայացավ Հայաստանում: Գուռիարանը եկել էր` իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս առիթով Ալեք Ենիգոմշյանն ասաց.

«Գուռիարանի պարագայում գործ ունենք մարդկային յուրահատուկ որակի հետ: Նման ահավոր դեպքի պատճառած բնական հակազդեցությունը պետք է լիներ քեն պահելն ու չարանալը: Նա կարող էր հայերով հետաքրքրվել, բայց նրանց մասին չգրել: Կարող էր և գրել, բայց թշնամաբար»:

ԱՍԱԼԱ կամ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը ձևավորվել է 1975 թվականին։ 1973 թվականին 78 տարեկան Գուրգեն Յանիկյանը Լոս Անջելեսի արվարձան Սանտա-Բարբարայում գնդակահարում է երկու թուրք դիվանագետի՝ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեդ Բայդարին և հյուպատոս Բահադըր Դեմիրին։ Այդ գործողությամբ հայկական նորագույն զինյալ պայքարի սկիզբը դրվեց։ Յանիկյանը դարձավ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգևոր հայրը։

Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին Սփյուռքում ապրող երիտասարդները հետ նայեցին ու հասկացան, որ աշխարհն անտարբեր է հայերի հանդեպ Օսմանյան կայսրության իրականացրած ոճրի հանդեպ: Հայերը դիմեցին զինյալ գործողությունների, որպեսզի հայկական հարցը մտնի միջազգային քաղաքական ու իրավական հարթություն:

 

 

Լրահոս
0