00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Հայկ Բաբուխանյան
Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան
17:06
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրիլի 24. ազգի վերածնունդը

© Sputnik / Asatur YesayantsЦицернакаберд. 101 годовщина Геноцида армян
Цицернакаберд. 101 годовщина Геноцида армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելուց հետո տպավորությունս մեկն էր` հայ ժողովուրդը փոխվել է արմատապես, հայն ավելի ուժեղ է դարձել։

Գրեթե ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն անձրև է տեղում, ասում են` «երկինքն է լալիս»։ Այս տարին բացառություն էր` արևը սովորականից ավելի պայծառ էր, երկինքն էլ` գրեթե անամպ։

Եթե տարիներ առաջ Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ կարելի էր արտասվող մարդկանց հոծ բազմություն տեսնել, ապա այսօր մարդիկ ասես բոլորովին այլ ընկալմամբ էին կանգնել հավերժական կրակի մոտ։ 100 տարի անց հայերը կարծես վերածնվել էին` վառ պահելով Ցեղասպանության զոհերի հիշատակը։

Հայրենասիրություն, միասնություն ու միմյանց օգնելու պատրաստակամություն էր զգացվում օդում. բոլորն ուզում են Ցեղասպանության միջազգային ճանաչման հասնել, որպեսզի այս դաժան հանցագործությունը աշխարհի ոչ մի ուրիշ անկյունում այլևս չկրկնվի։

Հիշում ենք և պահանջում

Առաջին հերթին պետք է նշել սփյուռքի դերը։ Աշխարհասփյուռ հայությունը տարեցտարի ուժեղացնում է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը։ Իսկ դա ազդում է նաև թուրքերի գիտակցության վրա։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում ասաց` թուրքական հասարակությունը մասամբ փոխվել է. այսօր նա իր պատմության մասին գիտի ավելին, քան գիտեր երեկ։

Հավանաբար հենց այդ ազդեցությունը (ազդեցությունը, ոչ թե ճնշումը) պատճառ դարձավ, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին ուղերձ հղեց Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքական փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին և ցավակցություն հայտնեց օսմանյան հայերի զոհերի հարազատներին։

Ուղերձի տեքստում նշվում էր, որ «Թուրքիան երբեք չի դադարի աշխատել հանուն համերաշխության և խաղաղության՝ ի հեճուկս նրանց, ովքեր փորձում են քաղաքականացնել պատմությունը ատելության և թշնամանքի դառը հռետորաբանության միջոցով և ջանում են միմյանցից օտարել հարևան երկու ազգերին՝ կապված ընդհանուր պատմությամբ և նման ավանդույթներով»։

Ակնհայտ է, որ հայերն ավելի ուժեղ են դարձել։ Եվ այդ հարցում շատերն են իրենց դերն ունեցել, իրենց ջանքերն ու միջոցները ներդրել այս նպատակին հասնելու համար։

Նրանց թվում են նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը, որը 2015 թվականին Վատիկանում պատարագ մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը, Aurora մրցանակի հիմնադիր, ռուս գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանն ու System Of a Down խումբը և նույնիսկ բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանն իր ամուսնու` Քանյե Ուեսթի հետ։

Ճանաչված մարդկանցից շատերն են այս օրը խոսում 1915 թվականի դեպքերի ու թուրքական քաղաքականության ժխտողականության մասին։

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին Aurora մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունենալիս ասաց. «Հիտլերն ասել էր` ո՞վ է հիշում այսօր հայերին, ահա և պատասխանը՝ ամբողջ աշխարհը»։

Ուժը միասնության մեջ է

Հայերը կարողացան համախմբվել հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման։ Այս հարցում նրանց օգնեցին և շարունակում են օգնել հայտնի քաղաքական գործիչները, գիտնականները, գործարարները, մշակույթի գործիչներն ու արվեստագետները։

Ոտքի կանգնելու և արդարության համար պայքարելու համար ոմանք հայերին օգնեցին խոսքով, ոմանք էլ`գործով։

Շատերի համար կարևոր էլ չէ, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ինչ ասաց ապրիլի 24-ին, 1915 թվականի դեպքերը Ցեղասպանություն որակեց, թե՞ ոչ։ Կարևորն այն է, որ կյանքը շարունակվում է, և ոչ ոք 1915 թվականը չի մոռանա։ Երբեք։

Ապրիլի 24, Ծիծեռնակաբերդ։ Բոլորն ասես բռնության, ագրեսիայի և չարության դեմ պայքարող մի բռունցք լինեն։ Իսկ հետևում` Արարատը` խրոխտ, անսասան, հայացքը`դեպի Հայաստան։

Լրահոս
0