12:26 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.94
  • GBP576.98
  • EUR528.10
  • RUB7.20
Театр

Գողացել են Սոս Սարգսյանի անվան թատրոնի շենքի կառուցման համար նախատեսված գումարը

© Sputnik / Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
77 0 0

Օրերս Երևանում Սոս Սարգսյանի անվան թատրոնի տնօրենի և փոխտնօրենի աշխատասենյակներից գողացել են խոշոր չափի գումար և արժեքավոր իրեր

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Գողություն է կատարվել Երևանի Սոս Սարգսյանի անվան ազգային թատրոնից. ղեկավարության աշխատասենյակից գողացել են խոշոր չափի գումար և արժեքավոր իրեր, Sputnik Արմենիային հաղորդեց թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանը։

Նա նշեց, որ գողացել են տնօրենի և փոխտնօրենի համակարգիչները, տակնուվրա են արել ողջ սենյակը, ինչպես նաև տարել են այլ իրեր։

Ըստ տնօրենի` ապրիլի 23-ի առավոտյան թատրոնի պահակը զանգահարել է ոստիկանություն և հաղորդել գողության մասին։ Ավելի ուշ թատրոն են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, տեղում աշխատել են քննիչները։

«Տնօրենի աշխատասենյակում եղել է թատրոնի կառուցման համար անհրաժեշտ գումարը, որը գողացել են։ Ինչ վերաբերում է Արցախի օգնության համար նախատեսված գումարին, բարեբախտաբար, այն չեն գտել։ Թատրոնը մտադիր է երկու զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրել 500 հազարական դրամ»,- հայտնեց Մկրտչյանը։

Թատրոնի ղեկավարությունը հուսով է, որ շուտով հանցագործությունը կբացահայտվի։ Այժմ թատրոնն աշխատում է սովորական ռեժիմով։

Նշենք, որ մեծ դերասան Սոս Սարգսյանի ստեղծած թատրոնը չունի սեփական շենք, այն գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական համալսարանի հարկի տակ, նրանք գումար էին հավաքում` շենք կառուցելու համար։

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով:

 

 

Գլխավոր թեմաներ