00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաղարշակ Հարությունյան. «Սա լրջագույն հաղթանակ էր, բայց պատերազմը դեռ չի ավարտվել»

© 23ArtashesВагаршак Арутюнян
Вагаршак Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախկին նախարար, 1991թ.-ին պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է քառօրյա պատերազմի, հայկական կողմի ունեցած կորուստների, դրանց պատճառների, Ադրբեջանի պարտության, մեր բանակի հաջողությունների և բացթողումների մասին

-Ապրիլի առաջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տանյակ զոհեր ունեցանք, ու քառօրյա պատերազմը ստիպեց սթափվել, ևս մեկ անգամ վերլուծել ապրիլյան դառը քառօրյայի պատճառները: Իսկ որո՞նք էին դրանք:

— Որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, պետք է հասկանանք, թե Ադրբեջանն ինչ նպատակներ էր դնում և ինչ խնդիրներ էր ուզում լուծել այս ռազմական գործողություններով: Եթե հետևենք ողջ բանակցային գործընթացին, ապա կարող ենք մի եզրակացություն անել, որ Ադրբեջանը պատրաստ չէ լուծել ղարաբաղյան հարցը փոխզիջման եղանակով և ընդհանրապես չի տեսնում բանակցային ուղին: Եթե ուսումնասիրենք համանախագահների առաջարկները, այնտեղ մի բանաձև կա՝ տարածքներ անկախության դիմաց: Հայկական կողմն ու Ղարաբաղն ասում էին, որ մենք պատրաստ ենք տարածքներ վերադարձնել, բայց Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Ադրբեջանն ասում է, թե այդ տարածքներն իմն են, իսկ Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող, այն պետք է լինի Ադրբեջանի կազմում:

Այս չորս օրը ցույց տվեց, որ մեր բանակը մարտունակ է: Առանց հայկական բանակի մասնակցության, միայն ՊԲ ուժերով կանխվեց այդ ոտնձգությունը, և մի քանի ժամում ոչնչացվեց Ադրբեջանի հարձակողական ներուժը: Այդ պատճառով էլ Ադրբեջանն այլ խնդիր է դրել, նա ցանկացել է փոխել շփման գիծը, շանտաժի ենթարկել համանախագահներին, ստիպել նրանց, որ նրանք ներկայացնեն առաջարկ, որը բխում է նրա շահերից, այսինքն Ղարաբաղը տան նրան: Վառ ապացույցը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու ելույթն էր Մոսվայում: Նա ասել է, որ մեր երկար ենք սպասել, որ համանախագահները մեզ առաջարկ ներկայացնեն, բայց քանի որ դա չկա, մենք այդ հարցը ռազմական ճանապարհով կլուծենք:

Որևէ համանախագահ չի կարող մեզ որևէ բան պարտադրել: Անհնար է: Եթե դիտարկենք իսրայելական, կիպրոսյան և այլ հակամարտությունները, այդ հարցերն այդպես չեն լուծվում, ինչ-որ մեկը չի կարող պարտադրել մյուսին տարածքներ հանձնել կամ գնալ զիջումների:
Ի՞նչ է ստացել Ադրբեջանն արդյունքում: Նա չի հասել հաջողության՝ շնորհիվ մեր բանակի: Ես ուզում եմ շեշտել դա: Շատ են շեշտում «մեր զինվորը» արտահայտություն, իհարկե, դա այդպես է, բայց մեր զինվորը մեր բանակի, ռազմաքաղաքական մասնիկ է, և այստեղ գործել է ողջ համակարգը: Մեր զինվորները հերոսություն են ցուցաբերել և ջարդել են ադրբեջանական բանակին:

-Այս օրերին շատ է շահարկվում այն հարցը, թե, ի վերջո, մենք հաղթեցի՞նք, թե՞ պարտվեցինք:

— Ես դիմում եմ մեր հասակությանը, քաղաքական, հասարական գործիչներին, մենք պետք է գիտակցենք, որ պատերազմը դեռ չի ավարտվել, տեղեկատվական պատերազմը ևս շարունակվում է, մենք պետք է ուշադիր լինենք, որ չվնասենք մեր պետությանն ու բանակին: Հասկանանք, որ ընթանում է լրատվական պատերազմ, որի նպատակներից մեկը բանակը վարկաբեկելն է:

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա սա ես համարում եմ լրջագույն հաղթանակ, որովհետև ռազմական առումով նրանք չկարողացան լուծել իրենց առջև դրված խնդիրը, նշանակում է՝ պարտվեցին:

Ադրբեջանն ուզում էր, որ համանախագահներն արագ լուծեն այդ հարցը, որովհետև խնդիր ունի. նավթի արտահանման ծավալները նվազել են, նավթի գինն իջել է, նա չի կարող պահպանել այն ֆինանսական կայունությունը, որն ուներ: Արդյունքում ստացվեց, որ բոլոր համանախագահները և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասացին, որ հիմա բանակցությունների մասին չի կարող խոսք լինել, որովհետև պետք է հաստատել զինադադարը, հետո առաջ շարժվել, նույնն ասաց նաև ՀՀ նախագահը: Եվ ռազմաքաղաքական դաշտում Ադրբեջանը պարտվեց, նրա նպատակը չիրականացավ: Նա և՛ ռազմական, և՛ պարտություն քաղաքական կրեց:

- Ինչպե՞ս եղավ, որ զինամթերքը կամ օգնությունն ուշ հասան առաջնագծի զինվորին, երբ պնդում են, որ գնդից առաջին գիծ օգնությունը կարող է հասնել կես ժամում, բայց հասել է չորս ժամում: Ինչպե՞ս կբացատրեք դա:

— Երբ զոհեր կան, բնականաբար ծնողները և հարազատները չեն կարող համակերպվել դրա հետ: Որպեսզի մենք կարողանանք գնահատել մեր բանակի գործողությունները, պետք է պատկերացնենք, թե ինչ կարող է լինել և ինչ պատերազմ է հիմա: Մենք փորձում ենք համեմատել 1994թ.-ի պատերազմի հետ: Բայց այսօր բանակի զինվածությունը, զենքի քանակը և որակը, մարտունակությունը մի քանի անգամ բարձրացել է: Զոհերի քանակը կարող էր ավելի մեծ լինել, եթե մեր բանակը պատրաստված չլիներ:

Շատ դեպքեր են եղել, երբ սպան ծայրահեղ վիճակում զինվորներին նահանջելու հրաման է տալիս, ինքը մնում է և պայքարում մինչև վերջ: Երբ զինվորը հրամանը չի կատարում և հրամանատարին մենակ չի թողնում, մնում է նրա կողքին, հենց դա է խոսում բանակի որակի մասին: Այն բանակում, երբ սպան ամեն ինչ անում է իր զինվորներին փրկելու և միաժամանակ խնդիրը կատարելու համար, իսկ զինվորը պատրաստ է իր կյանքը զոհաբերել հրամանատարի համար, դա կոչվում է բանակ: Ես կուզեի՝ որևէ մեկը նման դեպքեր բերեր ադրբեջանական բանակից:
Երբ խոսում ենք բանակի որակի մասին, միայն այդ դեպքերը վկայում են, որ ադրբեջանական բանակն այդպես էլ բանակ չի դարձել, և նման հերոսական դեպքեր չկան, երբ զինվորը հինգ տանկ ու մի զրահամեքենա է ոչնչացնում, երբ զինվորը նռնականետով ուղղաթիռ է տապալում, տանկիստը՝ երեք տանկ: Դա խոսում է մեր զինվորների որակի մասին, իսկ որակը նրանք ստացել են ընտանիքում ստացած դաստիրակության շնորհիվ, բայց զինվոր են դարձել բանակում:

-Ի՞նչ պետք է անել, որ չի արվել, գուցե պետք է ավելացնե՞լ բանակի ֆինանսավորումը:

— Բնական է՝ բացթողումներ եղել են, դրա վկայությունն է այն փաստը, որ երեք բարձրաստիճան գեներալ պաշտոնից ազատվեց: Բանակը հասկանում է այդ բացթողումները և ուղղում դրանք:

Մենք պետք է հասկանանք, թե ինչպես պետք է 400 մլն դոլար բյուջեով ապահովենք ռազմական բալանսն Ադրբեջանի հետ, որը բանակի համար մինչև 3,6 մլրդ դոլար է ծախսում: Երբ խոսում ենք այդ մասին, պետք է հստակ հասկանանք, որ մեր այսօրվա բյուջեն բավարար չէ, հարցը պետք է լուծել: Պետական բյուջեն պետք է ավելի մեծ լինի: Մեր հասարակությունը և քաղաքական ղեկավարությունը պետք է գտնեն այդ լուծումը:

-Պարոն Հարությունյան, երբ խոսում են շփման գծի ակտիվությունից, ասում են, որ մի դիրք են գրավում կամ կորցնում այն: Շփման գիծ ասվածն ի՞նչ է, դա հարաբերակա՞ն է: Դուք բազմիցս ասել եք, որ 100 մետր առաջ կամ հետ գնալն էական նշանակություն չունի:

— 1994թ.-ի մայիսին զինադադարի հաստատումից ի վեր այդ շփման գիծը կայուն չի եղել: Մենք ականատես ենք եղել, որ մարտական գործողություններ են իրականացվել, եղել է, որ փորձել են առաջ գալ, որ վերցնեն ավելի շահավետ դիրքերը, որոնք կապահովեն իրենց մարտավարական առավելությունները, մենք ենք առաջ գնացել: Այդ շփման գիծը միշտ շարժվել է, բայց՝ հօգուտ մեզ: Այդ դիրքերը նույնիսկ տակտիկական առավելություն չեն տալիս: Եղել է դեպք, որ դիրք են վերցրել և ընկել ծուղակի մեջ: Ես համոզված եմ՝ եթե դա մեզ համար վտանգ ներկայացնի, մեր բանակը հստակ օպերացիա կմշակի և այդ դիրքը կազատագրի, բայց դա հիմա պետք չէ: Կարվի այն ժամանակ, երբ հրամանատարությունը ճիշտ կհամարի: Այսօր ամենակարևորը մեր զինվորների կյանքն է, մենք պետք է այնպես անենք, որ քիչ կորուստներ ունենանք: Եթե դիրքը նրանց ձեռքում է, դա որևէ սպառնալիք չի ներկայացնում: Ես համարում եմ, որ անիմաստ է դրա համար զոհաբերել մեր երեխաների կյանքը: Եթե դա սպառնա մեր անվտանգությանը, ապա համոզված եմ, որ այդ խնդիրը կլուծեն:

-Ցավոք սրտի, Ադրբեջանը կրակում է խաղաղ բնակիչների, բնակավայրերի վրա: Ինչքա՞ն պետք է շարունակվի այս վիճակը:

— Պետք է նայենք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում. բոլոր պետությունները պատերազմական իրավիճակում են: Օրինակ՝ Իրանը Սիրիայում զորք ունի, որը կռվում է այնտեղ և պաշտպանում Իրանի շահերը: Թուրքիան բոլոր տեղերում պատերազմում է, չեմ խոսում երկրի ներսում հակաքրդական գործողությունների մասին: Բոլոր տեղերում զինվորներ են զոհվում: Իրականությունն է այդպիսին, մենք դա պետք է գիտակցենք: Մարդիկ թող հանկարծ չմտածեն, որ եթե գնանք զիջումների, դա խաղաղություն կբերի մեր տարածաշրջանին: Իսրայելը գնաց նման զիջումների և պատերազմ ստացավ: Պետք է լինեն այնպիսի նախապայմաններ, որ Ադրբեջանը գնա հայանպաստ լուծման, որը կայունություն կբերի: Հակառակ դեպքում պետք է ամեն ինչ անենք, որ նվազեցնենք մեր կորուստները: Իսկ ճանապարհը մեկն է՝ քաղաքացիական պաշտպանություն, որպեսզի բնակչությունը հստակ իմանա, թե երբ, ինչպես գործի: Ադրբեջանը պետք է զգա, որ անպատիժ չի մնա, եթե կրակում է խաղաղ բնակավայրերին, ապա ստանալու է նույն պատասխանը: Նրանց շփման գծում կան բնակավայրեր, որոնք դատարկվում են, ժողովուրդը խուճապի մեջ է: Մենք պատասխանում ենք բոլոր ոտնձգություններին և բարբարոս քայլերին:

-Ուզում եմ մեջբերել հոգեբանների խոսքը, որոնք մեզ համարեցին ֆենոմենալ ժողովուրդ: Պատերազմող Հայաստան վերադառնում են, խաղաղ Հայաստանից՝ արտագաղթում: Երբ իրավիճակը սրվում է, միանգանից միավորվում ենք: Սա մեր ազգի ֆենոմենն է: Երբ ապահով և անվտանգ ենք, սկսում ենք իրար չսիրել, երբ վտանգ է սպառնում, անմիջապես ցույց ենք տալիս մեր ուժը և միասնականությունը:

— Սա ձևավորվել է պատմականորեն: Հայերը միշտ լավ զինվորականներ են եղել, լավ են կռվել: Մենք բացթողումներ ենք ունեցել քաղաքական ոլորտում, այդ պատճառով էլ պատմական կորուստներ ենք ունեցել, 1991թ.-ին մենք դա ուղղել ենք: Տարածաշրջանում միայն մենք ենք դուրս եկել հաղթանակով, Վրաստանն ու Ադրբեջանը տարածքային կորուստներ են ունեցել: Մենք գիտակցում ենք այդ հաղթանակի արժեքը, գիտակցում ենք, որ այլ ճանապարհ չունենք: Սփյուռքում գիտակցում են, որ երբ սփյուռքն ունի մայր Հայաստան, դա ուրիշ է, երբ չկա այդ հայրենիքը, սփյուռքը ժամանակի ընթացքում կազմալուծվելու է և ձուլվելու: Մենք գիտակցում ենք, թե ինչ է մեզ համար հայրենիքը:

Մենք չենք կարող խաղաղ կյանք կազմակերպել, ինչի պատճառով էլ մեր հայրենակիցները լքում են Հայաստանը: Այստեղ լրջագույն խնդիր ունեն ոլորտի պատասխանատուները, նրանք պետք է խաղաղ կյանքը ապահովեն: Նշանակում է, որ մարդը պետք է ունենա աշխատատեղ, նորմալ աշխատավարձ: Եթե պատասխանատու մարդիկ այդ խնդիրները չեն լուծում, նրանք պատերազմ են հրահրում: Արտագաղթը և թույլ տնտեսությունը հույս են տալիս ադրբեջանցիներին, և նրանք պարզ ասում են, որ Հայաստանում մարդ չի մնա արտագաղթի հետևանքով:
1991թ.-ից վեր ադրբեջանցիներին ասում են, որ մենք ավելի շատ փող ունենք, ավելի մեծ ազգ ենք, ինչքան շատ էին խոսում այդ մասին, այնքան շատ տարածքներ էին հանձնում: Նրանք չեն հասնի հաջողության, հաղթանակը մերն է լինելու:

 

Լրահոս
0