00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվ հիշում է հաղթանակած աշխարհը Մակիչ Դալլաքյանին

© Sputnik / Личный архив А.ГрбашянДедушка Алины Грбашян
Дедушка Алины Грбашян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա լրատվական գործակալությունն ու ռադիոն գործարկել է «… Եվ հիշում է հաղթանակած աշխարհը» մուլտիմեդիոն նախագիծը։ Նախագծի շրջանակում ներկայացնում ենք Մակիչ Բագրատի Դալլաքյանի պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան, Աշխատանքի վետերան, վաստակավոր ուսուցիչ Մակիչ Բագրատի Դալլաքյանը ծնվել է 1920 թվականի հուլիսի 4-ին Ադրբեջանի ԽՍՀ Խանլարի շրջանի Խաչակապ (Կուշչի) գյուղում։

Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, նա 21 տարեկան էր։ Մեկ տարի անց` 1942 թվականի օգոստոսին, նրան ռազմաճակատ ուղարկեցին։ Նա կռվեց չորս ռազմաճակատում` ծառայությունը սկսեց Հյուսիս-կովկասյան ճակատից, իսկ պատերազմի վերջում հասավ մինչև Գորկի քաղաք։ Նա հրաձիգ էր։

Старт акции Георгиевская ленточка - Sputnik Արմենիա
«Հաղթանակի ժապավեն. Հիշում եմ։ Հպարտանում եմ» ակցիան կանցկացվի Երևանում
Դալլաքյանը գործող բանակի կազմում էր, կռվում էր 1341-րդ զորագնդի 319-րդ հրաձգային դիվիզիայում, ավելի ուշ` Կրասնոդարի հատուկ գումարտակում և դաշտային կառավարման պաշտպանության 10-րդ վաշտում։ Սկզբում ավագի կոչում ուներ, հետագայում դարձավ լեյտենանտ։ Կյանքի ընթացքում պարգևատրվել է ավելի քան 45 պատվոգրով և դիպլոմով, ստացել է 6 կոչում, Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի 1 շքանշան և ավելի քան 20 մեդալ։

Մարտի դաշտում նրա աչքի առջև 5 զինվորի են գնդակահարել. այդ զինվորները փորձում էին փախչել։ Նա ասում էր. «Ես երբեք նման դաժանություն չեմ տեսել։ Դատախազը կարդաց դատավճիռն, ու նրանց գնդակահարեցին»։

Խոսել և պատմել պատերազմի մասին նա չէր սիրում, և ամեն անգամ, երբ հարազատները սկսում էին հարցուփորձ անել, նա փոխում էր թեման։ Սակայն հազվադեպ հաջողվում էր նրան անկեղծ զրույցի տրամադրել։ Երբեմն նա հուշեր էր պատմում։

© Sputnik / Личный архив А.ГрбашянՄակիչ Բագրատի Դալլաքյան
Даллакян Макич Багратович - Sputnik Արմենիա
Մակիչ Բագրատի Դալլաքյան

Նա պատմում էր, թե ինչպես մի անգամ Կրասնոդարում գերմանացիները հարձակվեցին իրենց ստորաբաժանման վրա։ Գրոհի ժամանակ գերմանական ինքնաթիռները ծածկել էին ողջ երկինքը և ռմբակոծում էին։ Ռումբերն ընկնում էին ամեն քայլափոխի։ Նրան զարմացրել էր տեսածը. վերև նայելով` նա երկինքը չտեսավ, այն ամբողջությամբ փակված էր գերմանական ինքնաթիռներով։

Նրա համար պատերազմն ավարտվեց 1944 թվականի վերջին Գորկի քաղաքում։ 1944 թվականին, երբ արդեն պարզ էր, որ Խորհրդային միությունը հաղթում է, հրաման եղավ ուսուցիչներին ծառայությունից ազատելու և թիկունք ուղարկելու մասին։

«Շտաբի ղեկավար, գեներալ Կորաբլյովն ինձ մի ծրար տվեց և ասաց. «Դու պետք է մեկնես Մոսկվա քաղաքի պարետատուն»։ Թե ինչու` չասաց։ Եկա պարետատուն, ծրարը փոխանցեցի մի գեներալի, ով, վերցնելով ծրարն, ասաց` սպասի՛ր։ Հետո ինձ տվեց մեկ այլ ծրար։ Հարցրեցի. «Ի՞նչ պետք է անեմ»։ Նա պատասխանեց. «Մի՞թե Ձեզ չեն ասել։ Պատերազմն ավարտվում է, դպրոցին ուսուցիչներ են հարկավոր, Ձեզ ազատում են ծառայությունից»», — պատմում էր Դալլաքյանը։

Այն մասին, որ պատերազմն ավարտվել է, նա իմացավ արդեն Երևանում։ Հիշում էր, թե ինչպես էին իրենք տոնում հաղթանակը` մի քանի օր շարունակ։ Ուրախանում էին, սակայն ամենից շատ նրա մոտ հպարտության զգացում կար։

Պատերազմից հետո, ընդմիշտ Երևան տեղափոխվելով, նա ավարտեց Ժդանովի անվան (այժմ` Բրյուսովի անվան) ինստիտուտը և դարձավ Երևանի Լիսիցյանի անվան N 34 միջնակարգ դպրոցի տնօրեն, որտեղ էլ աշխատեց 30 տարի։

Նա մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել, եղել է Շրջկոմի առաջին քարտուղար, Երևանի Միկոյանի և Օրջոնիկիձեի շրջանային խորհուրդների պատգամավոր։ Նա հպարտանում էր իր ոչ սովորական կյանքի ուղով, պարգևներով։

Դալլաքյանը մահացել է 2016 թվականի փետրվարի 1-ին` 95 տարեկան հասակում։

 

Լրահոս
0