00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միկան» պարտվեց, Յուրանը հեռացավ

© Gettyimages/Fotobank.ruСергей Юран
Сергей Юран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայիսի 4-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի 2015/16 թվականների գավաթի խաղարկության եզրափակիչը: «Բանանցը», 2:0 հաշվով հաղթելով «Միկային», իր պատմության մեջ երրորդ անգամ գավաթակիր դարձավ: Եզրափակիչից մեկ օր անց «Միկայի» նախագահ Խորեն Հովհաննիսյանն ու գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը հեռացան թիմից

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Մարզչական փոփոխությունները ֆուտբոլում սովորական երևույթ են: Երբ թիմը արդյունք չի կարողանում ապահովել, առաջինը տուժում է մարզիչը: Բայց այդ դեպքում, երբ մարզիչն արդյունք է ապահովում, ինչու՞ է հեռացվում մարզիչը: Նկատի ունենք 2011 թվականի գավաթի խաղարկությունը, որի եզրափակիչում «Միկան» հաղթանակի հասավ, բայց գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը մոտ մեկ ամիս անց պաշտոնանկ արվեց: Հաղթում է թիմը, պարտվում` մարզիչը: Սա հայտնի խոսք է ֆուտբոլում, բայց 2011 թվականին Շահգելդյանը չէր պարտվել: «Միկայում» պարզապես ավանդույթ է դարձել մրցաշրջանի ընթացքում մարզչին փոխելը: Ընդ որում, եղել են դեպքեր, երբ մեկ մրցաշրջանի ընթացքում մարզչական բազմաթիվ փոփոխություններ են եղել թիմում:

Խնդիր կա, անկասկած, բայց ոչ մի բացատրություն: Իր գոյության ժամանակահատվածում «Միկայում» 17 տարվա ընթացքում 21 մարզիչ է փոխվել: Ու պարզ է, որ յուրաքանչյուր մարզիչ, գալով թիմ, սկսում է նոր թիմ կառուցել:

Երևանի «Բանանցի» ֆուտբոլիստները տոնում են հաղթանակը 2015/16 մրցաշրջանի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում: - Sputnik Արմենիա
Բանանց՝ Հայաստանի նոր գավաթակիրը

Հայաստանի առաջնություններում «Միկան» համարյա միշտ էլ պայքար է մղել մրցանակային տեղերի համար, իսկ գավաթի խաղարկություններում վեց անգամ հաղթող է դարձել: Այսինքն, եթե թիմում մի փոքր կայունություն ապահովվեր, կարելի էր սպասել և ավելի մեծ հաջողությունների՝ մասնավորապես առաջնություններում, որտեղ «Միկայի» ամենամեծ հաջողությունը երկրորդ տեղն է եղել:

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Միկան» հայտնվեց ծանր ֆինանսական վիճակում, թիմը զրկվեց իր ստադիոնից, բոլոր ֆուտբոլիստները հեռացան: Հեռացան նաև մարզիչները: Հարցականի տակ դրվեց ակումբի գոյությունն ընդհանրապես: Անկասկած, սա մեծ մասշտաբի ցնցում էր ակումբի համար: Բայց հետագայում «Միկան» հայտ ներկայացրեց` իր ելույթները բարձրագույն խմբում շարունակելու համար: Պարզվեց, որ «Կվազար» ֆուտբոլային ակումբի խաղացողների միջոցով կազմավորվելու է նոր թիմը, որի միայն անունը մնաց անփոփոխ:

«Միկայի» կազմում ընդգրկվեցին բացառապես երիտասարդ ֆուտբոլիստներ, ընդ որում թիմում էականորեն նվազեց հայ ֆուտբոլիստների թիվը: Ստացվեց նոր «նախագիծ» հայկական ֆուտբոլում: Իսկ միլիոնների խաղում նման նախագծերը կամ հաջողություն ընդհանրապես չեն ունենում կամ էլ պետք երկար սպասել ու այդ ընթացքում մեծ ներդրումներ կատարել:

© Sputnik / Asatur YesayantsՄիկա–Բանանց հանդիպումը
Кубок Армении. МИКА-Бананц - Sputnik Արմենիա
Միկա–Բանանց հանդիպումը

Ներդրումների մասին խոսել չենք կարող, քանի որ թիմում ֆինանսական կողմը, ինչպես և ֆուտբոլիստների խաղը, այդպես էլ չկայունացավ: Գլխավոր մարզիչ հրավիրվեց Սերգեյ Յուրանը` ֆուտբոլում հայտնի անհատականություն։ Բայց նա հաջողությունների է հասել միայն որպես ֆուտբոլիստ: Մարզչական աշխատանքում նա չի կարող հպարտանալ բարձր արդյունքներով:

Հետաքրքիր է, որ շատ թիմերում, որտեղ աշխատել է Յուրանը, ֆինանսական խնդիրները պատճառ են հանդիսացել նրա հեռանալուն: Այդպես է եղել Լատվիայում «Դիտոն» թիմում, Յարոսլավլի «Շիննիկում», Կալինինգրադի «Բալթիկայում»: Հիմա էլ «Միկան»: Ընդ որում, Յուրանի պայմանագիրը «Միկայի» հետ նախատեսված էր մինչև հունիսի 1-ը:

Կարելի է ենթադրել, որ Սերգեյ Յուրանն ու «Միկան» հիմնականում շեշտը դրել էին գավաթի խաղարկությունում վերջնական հաղթանակի հասնելու վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բարձրագույն խմբի առաջնությունում «Ուլիսը» 2016 թվականից դուրս է մնացել մրցաշարից, աղյուսակը փաստացի եզրափակում էին «Բանանցն» ու «Միկան»: Ասինքն, այս երկու թիմերը ոչ մի շանս չունեն մրցանակային եռյակում տեղ գտնելու համար: Հետևաբար Եվրոպա դուրս գալու և գումար վաստակելու միակ տարբերակը գավաթի խաղարկությունում հաղթելն էր:

Сборная Армении по футболу - Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

«Բանանցը» մրցակցից տարբերվում է իր ֆինանսական կայունությամբ և ներդրումներով, ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկությանը մասնակցելը թիմի գերխնդիրն էր: Միայն այս տարբերակով թիմի ղեկավարությունը որոշակի բավարարվածություն կստանար իր գործունեության առաջին տարին անցկացնելու հետո: Հիմա արդեն կարելի է ենթադրել, որ «Բանանցում» այս հաղթանակը իրոք կարող է նոր խթան հանդիսանալ ակումբի համար ու նոր վերելք ապահովել: Իսկ «Միկայի» պարագայում հաղթանակը մխիթարություն էր լինելու: Բայց թիմը փաստացի պարտվեց ու զրկվեց նաև այն գումարից, որը հատկացնում է ՈւԵՖԱ-ն Եվրոպայի ակումբային մրցաշարերին մասնակցելու համար:

Յուրանը հեռացավ, ու ակումբում նրա հեռանալը պաշտոնապես ձևակերպվեց որպես երկկողմանի համաձայնություն: «Միկայից» հեռացավ նաև Խորեն Հովհաննիսյանը: Այս դեպքում նշվեց, որ Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը տեղափոխվել է այլ աշխատանքի: Ու հիմա «Միկայի» մարզումներն անցնում են Արմեն Շահգելդյանի գլխավորությամբ: Շահգելդյանը «Միկայում» ամեն ինչին էլ շատ լավ ծանոթ է: Բացի այդ, նա թիմին հաղթանակների հասցնելու փորձ ու հմտություններ էլ ունի: Սակայն նորից հարց է առաջանում: Արդյո՞ք «Միկայի» ֆինանսական ճգնաժամը կավարտվի: Միայն դա կարող է թիմին փրկել ներկա ծանր իրավիճակից: Բարձրագույն խմբի առաջնության ավարտին մնացել է չորս տուր, այսինքն, «Միկան» ավարտին կհասցնի այս մրցաշրջանը, բայց կսկսի՞ հաջորդը: Սպասենք ու հուսանք:

 

 

Լրահոս
0