11:13 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Левон Мнацаканян

ԼՂՀ պաշտպանության նախարար. Եթե պետք լինի, ԼՂՀ խնդիրը ռազմական ճանապարհով կլուծվի

a1plus
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
140 0 0

Նախարարը նշեց, որ իրենք չեն ծրագրում հարվածել Ադրբեջանի նավթահանքերին, իրենց հիմնական թիրախները ռազմական օբյեկտներն են, դրանով էլ իրենք տարբերվում են ադրբեջանցիներից

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Ադրբեջանի հանրապետության ղեկավարությունը վստահ էր, որ կկարողանա ռազմական ճանապարհով լուծել խնդիրն ամբողջ շփման գծի երկայնքով, սակայն ԼՂՀ բանակն այնպիսի հարված տվեց, որ երկար ժամանակ է պետք, որ Ադրբեջանի զինված ուժերն ուշքի գան։ Այս մասին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում նշեց ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի հարձակումը նպատակ ուներ մի կողմից` փորձարկել իրենց ռազմական տեխնիկան, մյուս կողմից` սեփական ժողովրդին ապացուցել, որ արդարացված են ռազմական ոլորտի ծախսերը։

«Ե´վ հարավում, և´ հյուսիսում որոշակի հաջողություն հակառակորդն ունեցել է, բայց ամբողջ զորքով հարձակվել ու գրավել ընդամենը մի քանի դիրք, դա հավասար է պարտության, որովհետև մենք մեր բոլոր ուժերը չենք հանել։ Բոլոր առաջատար երկրների զինատեսակներով զինված Ադրբեջանին չհաջողվեց իր խնդիրը կատարել։ Միայն մեր առաջնագծում կանգնած զինվորի բազկի ուժով կարողացանք կանգնեցնել առաջխաղացումը»,- նշեց Մնացականյանը։

Նրա խոսքով` քառօրյա պատերազմի ժամանակ ԼՂ ՊԲ մարտիկները 14 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Հիմնական խոցումն իրականացվել է խոշոր տրամաչափի զենքերից, մի քանիսն էլ` հակաօդային պաշտպանության միջոցներով։ Հաջորդ անգամ, ըստ նախարարի, իրենք ավելի պատրաստ կլինեն։

Հարցին, թե որքանով է հայկական կողմը պատրաստ Ադրբեջանի նոր հարձակմանը՝ հաշվի առնելով նրանց սպառազինության մակարդակը, Լևոն Մնացականյանը պատասխանեց.

«Միշտ էլ այդ հարցը եղել է, միշտ էլ Ադրբեջանն իր զինատեսակներով առավել է եղել ԼՂՀ-ից։ Նախորդ մարտական գործողությունների փորձն էլ ցույց տվեց, որ միշտ էլ իրենց սպառազինությունն ավելին է եղել, բայց ԼՂՀ ուժերին հաջողվել է հետ շպրտել նրանց ու ավելացնել հայկական զինանոցը։
Հաշվարկները ցույց են տալիս, որ ԼՂՀ ՊԲ-ում առկա զինանոցով մենք ի վիճակի ենք համարժեք պատասխան տալ»։

Նախարարը նշեց, որ այս օրերին շփման գծում հակառակորդի կողմից կուտակումներ են իրականացվում, բայց դա գտնվում է իրենց վերահսկողության տակ բոլոր ուղղություններով։ Հայկական ուժերը հակառակորդի զինուժի բոլոր շարժերի մասին տեղեկացված են, ամեն բան նկարահանվում է, վերլուծվում է, և չկան հատվածներ, որտեղից չկարողանան տեղեկատվություն հավաքել։

«Կցանկանայի վստահեցնել բոլորին, որ անհրաժեշտության դեպքում դրանց էլ հարվածներ կհասցնենք, ուղղակի հիմա նպատակահարմար չենք գտնում դա անել։ Դրանք գտնվում են մեր զենքերի հասանելիության տակ»,-ընդգծեց նա։

Նախարարի խոսքով` իրենք ունեն մինչև 120 կմ խորության վրա խոցող միջոցներ, եթե պետք լինի, կդիմեն այդ զենքի ուժին։

«Կարող ենք խոցել ռազմավարական ու ռազմական օբյեկտներ, այդ թվում` օդանավակայաններ»,- նշեց Մնացականյանը։

Դիտարկմանը, թե շատերը նշում են, որ ԼՂՀ զինված ուժերը կարող են հարվածներ հասցնել նաև Ադրբեջանի նավթահանքերին, նա արձագանքեց.

«Նավթահանքերի վրա հարվածելու անհրաժեշտություն այս պահին չենք տեսնում, մեր հիմնական թիրախները ռազմական օբյեկտներն են։ Դրանով էլ մենք իրենցից տարբերվում ենք»։

Մնացականյանը համաձայն չէ այն տեսակետին, թե քառօրյա պատերազմը Ադրբեջանի կողմից հետախուզություն էր մարտով։

«Ի՞նչ է նշանակում հետախուզություն մարտով, երբ էլիտար զենքեր են մարտի նետվում, տանկային գումարտակներ, երբ կորպուսների ռեզերվները մասնակցում էին ռազմական գործողություններին և ունեին կորուստներ։ Մարտով հետախուզությունը պարզում է մարտավարական խնդիրները, իսկ սա լայնածավալ հարձակում էր»,-նշեց է նախարարը։

Հարցին, թե ինչպես է ինքը տեսնում ԼՂ խնդրի լուծումը, ԼՂՀ ՊԲ հրամանատարն ասաց, որ լավ կլինի լուծել խաղաղ ճանապարհով, բայց եթե պետք լինի, նաև ռազմական ճանապարհով կլուծվի, ինչպես մի անգամ արվել է։

 

 

Գլխավոր թեմաներ