00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվ հիշում է հաղթանակած աշխարհը Նիկոլայ Թումանյանին

© Photo : Личный архив Аракс СаргсянДедушка Аракс
Дедушка Аракс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա լրատվական գործակալությունն ու ռադիոն գործարկել է «… Եվ հիշում է հաղթանակած աշխարհը» մուլտիմեդիոն նախագիծը։ Նախագծի շրջանակում ներկայացնում ենք Նիկոլայ Թումանյանի պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Նիկոլայ Թումանյանը ծնվել է 1904 թվականին` հեղափոխական ավանդույթներով հարուստ Իջևան քաղաքում։ 1921 թվականին 17-ամյա Թումանյանը կատարում է իր վերջնական ընտրությունը` կամավոր համալրում բանվորագյուղացիական Կարմիր բանակի շարքերը։

Երկու տարվա ծառայությունից հետո նա ընդունվում և 1926 թվականին հաջողությամբ ավարտում է Մյասնիկյանի անվան հայկական ռազմահետևակային միավորված դպրոցը։ Այնուհետև 5 տարի Լենինականում ծառայում է գնդի դպրոցում` որպես դասակի հրամանատար։ Ծառայության ընթացքում նրա մեջ հետախույզ դառնալու հակում է նկատվում, և 1931 թվականին Թումանյանին նշանակում են հետախուզության գծով հայկական 2-րդ գնդի շտաբի պետի տեղակալ։

1937 թվականին նա դառնում է Մոսկվայի ռազմական օկրուգի 61-րդ հրաձգային կորպուսի հետախուզության ղեկավարը։ 1940 թվականին ընկերները Նիկոլայ Գերասիմի Թումանյանին ընդունում են Կոմկուսի շարքերը։

В Армении проводят акцию «Георгиевская ленточка!» - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան մասնակցում է «Գեորգիևյան ժապավեն» ակցիային
1941 թվականի ամռանը 61-րդ հրաձգային կորպուսի զորամասերը տեղակայվեցին Տուլայի մերձակայքում գտնվող ճամբարներում։
Հայրենական մեծ պատերազմը կտրուկ փոխեց ճամբարի հանգիստ կյանքը։ Մարտիկները սկսեցին արագ նախապատրաստվել սպասվող մարտերին։ 1941 թվականի հունիսի վերջին զորամասերն ու կորպուսի միավորումները գնացքով մեկնեցին ռազմաճակատ։

61-րդ հրաձգային կորպուսը ռազմական առաջադրանք ստացավ` 13-րդ բանակի կազմում անցնել Շկլով, Մոգիլյով, Բիխով տարածքների պաշտպանությանը։ Կորպուսի հրամանատար Ֆ.Ա. Բակունինի որոշման մեջ հատուկ ուշադրություն էր դարձվել Մոգիլյով-Բորիսով, Մոգիլյով-Բոբրույսկ ուղղություններին։ Բնականաբար, Թումանյանի ղեկավարությամբ հետախուզական կորպուսի ջանքերն էլ ուղղվեցին այդ տարածքներ։

© Photo : Личный архив Аракс СаргсянՆիկոլայ Թումանյան
Николай Туманян - Sputnik Արմենիա
Նիկոլայ Թումանյան

23 օրվա ընթացքում դիվիզիայի մարտիկները հերոսաբար պահեցին թշնամական տանկային զորամիավորումների ահռելի ճնշումը։ Եղել են օրեր, երբ հարկավոր էր լինում հետ շպրտել թշնամու մի քանի հարձակում։ Մ. Ռոմանովի հրամանատարությամբ դիվիզիայի սպայական ողջ կազմը, Թումանյանի կորպուսի շտաբի ներկայացուցիչների աջակցությամբ, ցուցաբերեց զսպվածություն, հրամանատարական վարպետություն և արիություն։ Բազմիցս նրանք ստիպված էին լքել հրամանատարական կետերը և զենքը ձեռքին` մարտիկներին հակահարձակման տանել։ Ֆաշիստները չէին կարողանում հասկանալ, թե ինչպես են ռուսները կարողանում դիմակայել պատերազմից այրված ու արկերից փորփրված մերձդնեպրյան այդ մի կտոր հողի վրա։

Հուլիսի 27-ի գիշերը Ռոմանովն ու Թումանյանը հավաքեցին դիվիզիան և գիշերը ճեղքեցին թշնամու օղակը։ Դիվիզիայի գործողությունները համաձայնեցվել էին Բակունինի հետ, նրանց հարձակմամբ աջակցում էր ողջ Մոգիլևյան խմբավորումը։

Ամռան այն օրերին այդպես էին կռվում սմոլենսկ-մոսկովյան ուղղության բոլոր բանակները։ Թումանյանը շրջափակումից դուրս եկավ վիրավոր։

Ավելի ուշ Թումանյանն իր հետախույզների հետ երիտասարդներին մերձամարտում տանկերով կռվել էր սովորեցնում, սովորեցնում էր, թե ինչպես է պետք գործել գիշերային և դարանակալման պայմաններում, փնտրել թշնամու դիրքերում առավել խոցելի տեղերը։

Գնդապետ Թումանյանն անձամբ մասնակցել է բանակի կարևորագույն գործողությունների ծրագրերի մշակմանը, հետախուզման արդյունքների նրա ամփոփումներն ու եզրակացություններն ավելի լայն որոշումներ ընդունելու հիմք դարձան։ Անձամբ նա բազմիցս զեկուցել է իրավիճակի մասին Խորհրդային Միության մարշալներին։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին գնդապետ Ն. Թումանյանի ռազմական վաստակի մասին խոսում են նրա բարձր կառավարական պարգևները. Լենինի շքանշան, Կարմիր դրոշի հինգ շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Հայրենական պատերազմի շքանշան, Կուտուզովի երկրորդ աստիճանի շքանշան, Խորհրդային միության բազմաթիվ մեդալներ։

Орден защитника отечества и Георгиевская ленточка - Sputnik Արմենիա
Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Անմահ գունդ» ակցիան
Հետպատերազմական շրջանում գնդապետ Թումանյանը լուրջ ուշադրություն է դարձրել ուսման վրա։ Կատարելագործելով իր տեսական և կիրառական հմտություններն ու գիտելիքները բարձրագույն ուսումնական հաստատություններում` նա կարողացել է շարունակել ծառայությունը Խորհրդային Զինված ուժերի շարքերում։
1953 թվականին նա թոշակի անցավ, երբ ռազմաճակատային վիրավորումները սկսեցին ավելի լուրջ հետևանքներ ունենալ։

Ապրել և աշխատել է Մոսկվայում։ Մինչև մահը` 1976 թվականը, շարունակում էր սերտ կապեր պահպանել երիտասարդ մարտիկների հետ` նրանց մեջ հայրենասիրական ոգի և Հայրենիքի համար ցանկացած առաջադրանք կատարելու պատրաստակամություն դաստիարակելով։

 

 

 

Լրահոս
0