00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանության զոհերի նամակների պատասխանները ստացվել են հարյուր տարի անց

© Sputnik / Л. Носов / Անցնել մեդիապահոցМемориальный комплекс "Цицернакаберд" в городе Ереване
Мемориальный комплекс Цицернакаберд в городе Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Պատասխան` հարյուր տարի անց» գրքում ընդգրկվել են 1894-1923 թվականներին հայ քաղաքական գործիչների և մտավորականների նամակները, որոնք ժամանակին այդպես էլ անպատասխան են մնացել։ Գրքում ներկայացված են նաև այդ նամակներին ժամանակակիցների պատասխանները։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. «Պատասխան` հարյուր տարի անց» պատկերագրքի հրատարակման նախագծի հեղինակները հույս ունեն օգտագործել թուրքական արխիվները։ Գրքի ստեղծման նպատակների, դրա բովանդակության մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմեց «Պատասխան` հարյուր տարի անց» ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանը։

«Յուրաքանչյուր հայի համար շատ կարևոր է իմանալ, թե ինչ է ներառված այս գրքում։ Գրքում հայ մեծերի` Կոմիտասի, Անդրանիկ Օզանյանի, Դանիել Վարուժանի, Երվանդ Օտյանի և մյուսների նամակներն են», — ասաց Հախվերդյանը։

Բոլոր այդ նամակները մեկ տեղում հավաքելու գաղափարը ծնվեց դեռ այն ժամանակ, երբ Հախվերդյանն աշխատում էր մշակույթի նախարարությունում։ Սակայն նա լուրջ դժվարության բախվեց. շատերը կարծում էին, որ պետքական նյութեր հավաքելն անհնար է, որ նման նամակները չէին կարող պահպանված լինել։

Геноцид.Начало - Sputnik Արմենիա
«Ցեղասպանություն. սկիզբ»
Սակայն նախագծի հեղինակները 6 ամսվա ընթացքում կարողացան մի շարք նյութեր գտնել։ Հախվերդյանը հուսով է, որ ապագայում հնարավոր կլինի օգտագործել նաև թուրքական արխիվները։ Նրա կարծիքով` այս գործընթացին պետք է երիտասարդ թուրք գիտնականների և մտավորականության ներկայացուցիչների ներգրավել։

«Օրինակ` Գարեգին Խաժակի դարասկզբի նամակները կարդալիս հասկանում ես, թե ինչպիսի մարդ էր այն ժամանակի մտավորականության այդ ներկայացուցիչը։ Դա ոգեշնչում է քեզ, և դու հպարտանում ես, որ հայ ես», — նշեց Հախվերդյանը։

Ըստ Հախվերդյանի` նրանք կռվում էին հայ լինելու համար։ Գրիգոր Զոհրապն իր նամակում գրում էր. «Առաջին հերթին մենք հայ ենք, հետո նոր որևէ այլ երկրի քաղաքացի»։ Թուրքիայում նույնիսկ այդ իրավունքն էին խախտում։

Գիրքը պատկերազարդ է։ Նրանում ընդգրկված է ժամանակակից երիտասարդ հայ նկարիչների` Ցեղասպանության թեման արծարծող 15 կտավ։

Գրքի վերջին էջը դատարկ է։ Դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանությունը դեռ չեն ճանաչել, դեռ բոլոր հարցերի պատասխանները դեռ չեն տվել ինչպես պետությունները, այնպես էլ առանձին անձինք։

XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց։ Թուրքիան ավանդաբար մերժում է հայերի մեղադրանքները ցեղասպանության իրագործման հարցում և այս հարցի վերաբերյալ քննադատությունն արևմուտքի կողմից բավական ցավագին է ընդունում։

Геноцид армян - Sputnik Արմենիա
Ուրվականների հողը. Հայոց ցեղասպանությունը National Geografic-ի էջերում
Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին ճանաչեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։

ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

 

 

 

Լրահոս
0