12:41 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Папа римский Франциск

Ստամբուլյան. Հռոմի պապը կլավացնի ղարաբաղա-ադրբեջանական հարաբերությունները

© Sputnik/ Сергей Гунеев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
91651

Արգենտինայում հայտնի բժիշկ-վարակաբան, ազգությամբ հայ Դանիել Ստամբուլյանը Հայաստան է ժամանել մասնագիտության բերումով: Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում նա փոքրիկ գաղտնիք բացեց` տալով այն հարցի պատասխանը, թե ինչ կապ ունի արգենտինահայ համայնքը Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան նախատեսվող այցի հետ

Գոհար Սարգսյան, Sputnik.

Դանիել Ստամբուլյանը ցեղասպանությունը վերապրածի թոռ է: Նրա պապը զոհվել է 1915 թվականին թուրքերի իրագործած ցեղասպանության ժամանակ, իսկ 13-ամյա հայրը բախտի բերմամբ փրկվել ու հասել է Սիրիա, այնտեղից էլ՝ Արգենտինա:

«Արգենտինայում կա 100 հազար հայ: Նրանց մեծ մասը ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է»,- ասաց Դանիել Ստամբուլյանը:

Առաջին հայերն Արգենտինայում բնակություն են հաստատել ցեղասպանության տարիներին, հատկապես Ադանայում իրագործված առաջին ջարդերից հետո: 1914 թ. Արգենտինայում բնակվում էր 2000 հայ: Թուրքիայից (Կիլիկիա և Իզմիր) ժամանող հայերի ներհոսքը մեծ թափ առավ 20-րդ դարի 20-ականներին` որպես Մեծ Եղեռնի հետևանք: Դանիել Ստամբուլյանը հաստատեց, որ արգենտինահայ համայնքն ապրում է ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով: Համայնքում կան տարբեր զբաղմունքի ու նախասիրությունների տեր մարդիկ, սակայն բոլորին միավորում է մեկ բան` ցեղասպանության ճանաչման գործընթացը:

«Միշտ լսելով ծնողներիս պատմությունները ջարդերի ու դրանցից փրկվելու մասին՝ ես այսօր իմ պարտքն եմ համարում մասնակցել ցեղասպանության ճանաչման գործընթացին»,- ասաց Դանիել Ստամբուլյանը:

Даниел Стамбулян
Асатур Есаянц
Դանիել Ստամբուլյան

Նա նշեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին արգենտինահայ համայնքը լուրջ քայլեր էր արել այդ ուղղությամբ։ Դրանցից ամենակարևորը կապված էր Հռոմի պապի հետ։

«Դուք գիտեք, որ Հռոմի պապն Արգենտինայից է, և արգենտինահայերը շատ լավ հարաբերություններ ունեն Ֆրանցիսկոս պապի հետ, իրենց լոբբին, դերը շատ մեծ է եղել, որ նա արտասաներ «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» եզրույթը: Ասեմ, որ 45 հոգանոց խումբ է կազմվել, որոնց մեջ կան նաև հրեաներ ու մահմեդականներ: Նրանք ցեղասպանության հարցն են բարձրացրել ու խրախուսել Պապին, որ աջակցի ճանաչմանը»,- ավելացրեց բժիշկ-վարակաբանը:

Ստամբուլյանն ասաց, որ իրենք հուսով են, որ Ֆրանցիսկոս պապի` ամռանը ծրագրված այցը կնպաստի նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության թուլացմանը:

«Հույս ունենք, որ Հռոմի պապը կլավացնի ղարաբաղա-ադրբեջանական հարաբերությունները»,-ասաց նա:

Արգենտինայի հայ համայնքը մեծ հեղինակություն է վայելում երկրում և համարվում է ամենակազմակերպված և բարեկեցիկ ազգային փոքրամասնություններից մեկը: Արգենտինահայերը հիմնականում միջին կարգի գործարարներ են, պետական ծառայողներ, բժիշկներ, իրավաբաններ, արվեստի գործիչներ: Արգենտինայում համընդհանուր ճանաչում և բարի համբավ են վայելում գործարար Էդուարդո Էռնեկյանը, ԱՀ արդարադատության նախկին նախարար, Բուենոս Այրես նահանգի անվտանգության նախկին նախարար Լեոն Կարլոս Արսլանյանը, բժիշկ-վարակաբան Դանիել Ստամբուլյանը, կոմպոզիտոր Ալիսիա Թերզյանը, նկարիչ Խորխե Դեմիրջյանը և մյուսները։

 

 

Գլխավոր թեմաներ