00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Միհրան Մախսուդյան
Ժողովրդից մանդատ ստացածներն այսօր պետք է լինեն ժողովրդի կողքին․ Միհրան Մախսուդյան
18:22
5 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկրապահ. Զիլ տղաներ են կանգնած սահմանին

© Sputnik / Asatur YesayantsСитуация в Мадагисе
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կումայրի» ջոկատի անդամը նկատեց, որ իրենք 26-28 տարեկան էին, երբ սկսվեց Արցախյան պատերազմը, իսկ սահմանի ներկայիս պաշտպանները 19-20 տարեկան են ու բոլորը` հերոս

Արմենուհի Մխոյան, Sputnik.

1992 թ-ի մայիսի 8-ին հայկական զինված ուժերն ազատագրեցին Արցախի պատմական մայրաքաղաք Շուշին: Քաղաքի ազատագրումը հայկական ռազմական ուժերի ամենանշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: «Կումայրի» ջոկատը՝ Միքայել Վարդանյանի հրամանատարությամբ, մարտական մեծ ճանապարհ է անցել՝ Լաչին, Շուշի, Հորադիս, Հադրութ:

Ջոկատի տղաների մի մասին հանդիպեցի «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոնում, նրանք նոր էին վերադարձել դիրքերից, իսկ մյուսները դիրքերում են: Հավաքվել ու հիշում էին անցած օրերը, հրամանատարին՝ Միքայել Վարդանյանին, ում մասին մինչև օրս ներկայով են խոսում, և այն տղաներին, ովքեր հերոսաբար զոհվեցին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Մինչև ապրիլյան զարգացումները պանթեոնում հանգչում էր գյումրեցի 64 ազատամարտիկ, սակայն, ցավոք, նրանց թիվն ավելացավ:

«Կումայրիի» անդամները վստահ են՝ այսօրվա սերունդը շատ լավն է, ավելի լավը, ինչն ապացուցեցին իրենց արյան գնով:

© Арменуи Мхоян«Կումայրի» ջոկատի անդամները
Отряд Кумайри - Sputnik Արմենիա
«Կումայրի» ջոկատի անդամները

«Նախ` շնորհավորում եմ բոլորիս մայիսյան տոնը՝ մեր հերոս ժողովրդի տոնը: Ափսոս` ապրիլյան դեպքերը չեն թողնում լիարժեք ուրախանանք: Ափսոս այն 19 տարեկան տղաներին, ովքեր այսօր չկան: Նրանք մեզանից լավն ու հզոր են: Ճիշտ եմ ասում՝ զիլ տղաներ են այս պահին սահմանին կանգնած տղաները»,- նշեց «Կումայրի» երկրապահ կամավորական ջոկատի մարտիկ Մարտուն Պետրոսյանը (Մռդո), ում հրամանատարությամբ այս օրերին ջոկատը եղել է Արցախում:

Նա նկատեց, որ իրենք 26-28 տարեկան էին, երբ սկսվեց Արցախյան պատերազմն, ու իրենք գնացին մարտի դաշտ, իսկ սահմանի ներկայիս պաշտպանները 19-20 տարեկան են ու բոլորը` հերոս:

«Այսօր ես խոնարհվում եմ այն մայրերի առաջ, ում որդիները բանակում են: Մեր ազգը հերոս է նրանցով»- ընդգծեց զրուցակիցս։

© Арменуи МхоянՄարտուն Պետրոսյան
Мартун Петросян - Sputnik Արմենիա
Մարտուն Պետրոսյան

Նա հիշեց նաև իր հրամանատարին, ով ժամանակին կարողացել էր իր շուրջը համախմբել «Կումայրի» ջոկատի մարտիկներին:

«Ահավոր հանգիստ բնավորություն ուներ: Շատ տարօրինակ էր, որ մեզպեսներին կարողացավ ղեկավարել, ինչը խոսում է լավ ստրատեգ, մեծ ստրատեգ լինելու մասին: Հիշե՛ք` ինքը կա, մեզ հետ է: Այս դեպքերի ժամանակ էլ մենք բոլորս ներկայացել ենք որպես Միքայելի տղաներ՝ «Կումայրի» ջոկատ: Ինքը երկար կապրի: Հերոսները երկար են ապրելու»,- ասաց Պետրոսյանը:

Նա կարծում է, որ այսօրվա հրամանատարները նրանից սովորելու շատ բան ունեն:

«Թող զարմանալի չթվա, որ լինելով նկարիչ` նա հրաշալի հրամանատար էր։ Պարտադիր չէ, որ գնաս ինստիտուտ, կոչում ստանաս, նոր ասեն, որ դու լավ սպա ես: Ճիշտ է` Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտից էլ լավ սպաներ են դուրս գալիս, բայց 90-ականներին ո՛չ սպա ունեինք, ո՛չ ինստիտուտ, սակայն նկարիչ հրամանատար ունեինք ու այն էլ՝ հերոս հրամանատար»,-հավելեց երբեմնի մարտիկ, այսօր արդեն դիրքի հրամանատար Մռդոն:

Զրույցից հետո նկատելով քառօրյա պատերազմի ժամանակ զոհված փոխգնդապետ Ալիկ Առաքելյանի հորը, ով այցի էր եկել որդու գերեզմանին, մոտեցավ, սեղմեց ձեռքն ու ասաց՝ «Չմտածես, այսպես չենք թողնի: Թշնամին պատասխան է տալու»:

 

 

Լրահոս
0