11:27 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Марки личной коллекции Юрия Купаляна

Հայ ֆիլատելիստի քսան հազար պատմությունը

© Sputnik/ Давид Галстян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
4520

Հայտնի հայ ֆիլատելիստ Յուրի Կուպալյանն արդեն 64 տարի նամականիշներ է հավաքում։ Դրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, պատմում է երկրի և նրա հերոսների մասին

Դավիթ Գալստյան, Sputnik.

Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանը նվազեցրեց ֆիլատելիայի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը, սակայն Հայաստանում դեռ կարելի է հանդիպել այդ արտասովոր հետաքրքրությանը նվիրված յուրօրինակ մարդկանց։ Նրանց թվում է նաև հայտնի ֆիլատելիստ Յուրի Կուպալյանը։

Նա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր անդամ է, մասնակցել է հինգ Օլիմպիական խաղերի մշակութային ծրագրերին։

Կուպալյանն իր առաջին դրոշմանիշները 6 տարեկանում մորից է նվեր ստացել։ Դա հեռավոր 1939 թվականին էր։ Այժմ նա ժպիտով է հիշում, թե ինչպես այն ժամանակ վերցրեց 20-30 թվականների նամականիշներն ու բակ իջավ, որտեղ տարիքով նրանից մեծ երեխաները համատեղ հավաքածու ստեղծելու պատրվակով նրա ձեռքից վերցրեցին այդ նամականիշները։

Հետո նա ընդունվեց դպրոց, այնուհետև` ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ։ Սպորտի հանդեպ նրա հետաքրքրությունը տարավ նրան, որ նա սկսեց մարզական դրոշմանիշներ հավաքել։ 1952-53 թվականներն էին։

Марки личной коллекции Юрия Купаляна
© Sputnik/ David Galstyan
Յուրի Կուպալյանի հավաքածուն

Աստիճանաբար հավաքածուն սկսեց համալրվել։ Նա ցույց է տալիս մի պահարան, որտեղ բազմաթիվ ալբոմներ են` լցված տարբեր նամականիշներով։ Յուրիին առավել հետաքրքրում են Օլիմպիական խաղերին նվիրված նամականիշները։ Նրա հավաքածուն ներառում է օլիմպիական նամականիշների ամենաառաջին նմուշները` սկսած 1896 թվականից։

Ֆիլատելիստը Գերմանիայում պատրաստված նամականիշներով շուրջ 30 ալբոմ ունի, որոնց մեջ արդեն ազատ տեղ չկա։

Կուպալյանը խնամքով մեզ ցույց է տալիս 1896-1960 թվականների օլիմպիական դրոշմանիշները (մեկ ալբոմ)։

«Ահա դրանք։ Այս դրոշմանիշները 120 տարվա պատմություն ունեն։ Դրանք ոչ միայն առաջին օլիմպիական դրոշմանիշներն են, այլև մարզական դրոշմանիշները», — ասում է Կուպալյանը։

Марки личной коллекции Юрия Купаляна
© Sputnik/ David Galstyan
Յուրի Կուպալյանի հավաքածուն

Առաջին հավաքածուի մի մասը նա ստացել է Սլովակիայից, մի մասն անձամբ է ձեռք բերել, մյուս մասն էլ փոխանակել է։ Առանձին դրոշմանիշներ ցույց տալով` նա պատմում է, թե որ թվականին է այն թողարկվել, ինչպես է իր մոտ հայտնվել, ինչու է այս վիճակում, և ով է վրան պատկերված։

Կուպալյանը 83 տարեկան է, այս նամականիշները նա երկար տարիներ է հավաքել` ավելի քան 64 տարի։ Գործընթացը կանգ չի առել. ծանոթություններն ու կապերը օգնում են ավելի թանկարժեք նմուշներ գտնել։

Այն հարցին, թե «ամենից շատ, ո՞ր դրոշմանիշն է նրա համար թանկ», նա պատասխանում է` բոլորը, քանի որ դրանցից յուրաքանչյուրի հետ կապված պատմություն ու տարբեր հիշողություններ կան։

Որպես ապացույց` ցույց է տալիս Աթենքի առաջին օլիմպիական մարզադաշտի դրոշմանիշը, օլիմպիական չեմպիոնների պատկերներով առաջին դրոշմանիշները…

Марки личной коллекции Юрия Купаляна
© Sputnik/ David Galstyan
Յուրի Կուպալյանի հավաքածուն

«Իսկ այստեղ հետաքրքիր թողարկում կա` ֆրանսիական գաղութներ Սիրիան և Լիբանանը։ Սա Հիտլերի օրոք Գերմանիայում անցկացված Օլիմպիադան է, այստեղ Կանադայի օլիմպիադայի հաղթողներն են, իսկ սրանք կորեական դրոշմանիշներ են, որոնց մեծամասնությունը ոչնչացվել է թողարկումից անմիջապես հետո, սա Պերուն է…», — պատմում է Կուպալյանը։

Երկու ալբոմ նայելուց հետո մենք հասանք առաջին հայկական նամականիշներին, որոնք թողարկվել են 20-ականների սկզբին։

Марки личной коллекции Юрия Купаляна
© Sputnik/ David Galstyan
Յուրի Կուպալյանի հավաքածուն

«Դաշնակների ժամանակ Ֆրանսիայում թողարկվել է 10 նամականիշ, որոնք այդպես էլ շրջանառության մեջ չմտան։ Դաշնակները փախան, իսկ առաջին 4-5 թողարկումները եղան արդեն Խորհրդային Հայաստանում։ Թողարկումներ են եղել նաև Անդրկովկասյան ֆեդերացիայի տարիներին։ Իսկ արդեն 26 թվականից ԽՍՀՄ-ը սկսեց թողարկել սեփական նամականիշները, երբեմն դրանք հայկական թեմաներին էին նվիրված», — ասաց Կուպալյանը։

1995 կամ 1996 թվականին նամականիշներին նվիրված մրցույթներից մեկի ժամանակ հայկական նամականիշը զբաղեցրեց չորրորդ տեղը։ Դա, ֆիլատելիստի խոսքով, շատ լավ արդյունք է։

Մոսկվայում մինչև Օլիմպիադա-80-ը նա հավաքում էր բացառապես բոլոր օլիմպիական նամականիշները։ Սակայն երբ Օլիմպիադային նվիրված նամականիշները մեծ քանակով սկսեցին թողարկել Խաղեր չանցկացնող երկրները, նամականիշներ հավաքելն ավելի դժվարացավ։

Марки личной коллекции Юрия Купаляна
© Sputnik/ David Galstyan
Յուրի Կուպալյանի հավաքածուն

«Վերջին Օլիմպիադան, որտեղ ես ներկա եմ գտնվել, Պեկինում էր։ Ես չհասցրեցի հավաքել բոլոր նամականիշները, որոնք թողարկել էր միայն Չինաստանը, դրանք մեծաքանակ էին։ Եթե առաջին Օլիմպիական խաղերին նվիրված էր ընդամենը 12 նամականիշ, ապա Չինաստանում դրանց քանակն ավելի քան 500 էր», — ասում է Կուպալյանը։

Անվանի ֆիլատելիստը տարբեր օլիմպիական ցուցահանդեսների բազմաթիվ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ ունի։ Կուպալյանը նշում է, որ ցուցահանդեսներին մասնակցում է նախկին ԽՍՀՄ ընդամենը մի քանի երկիր։ Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանից միակն է, որ մասնակցում է նման ցուցահանդեսներին։

Նա ցավում է, որ զավակները չեն կիսում իր հետաքրքրությունները, սակայն հույս ունի, որ իր գործը կշարունակի գոնե թոռը. նա Մոսկվայում հայկական հավաքածուի կրկնօրինակն ունի։ Կուպալյանը Հայաստանում ամեն նոր թողարկման ժամանակ նրան մեկական նմուշ է ուղարկում։

Նա հույս ունի, որ իր կյանքի գործը կշարունակվի…

 

 

Գլխավոր թեմաներ