12:51 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Степанакерт. Здание правительства НКР

ՀՀ վարչապետ. ԼՂՀ իրավիճակը պարտադրում է գնալ ոչ ստանդարտ լուծումների

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Ըստ վարչապետի` ապրիլյան պատերազմում արձանագրված հաջողությունների կարևոր գրավականը նաև ԼՂՀ իշխանությունների թիմի արդյունավետ գործողություններն են եղել

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ըստ հաղորդման` հանդիպմանն անդրադարձ է կատարվել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին ու առաջիկա քայլերին:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել հայկական երկու պետությունների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում: Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին՝ ԼՂՀ նախագահը նշել է, որ ղարաբաղյան կողմը փաստել է իր գործողությունների իրավացիությունը:

Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է, որ ապրիլյան պատերազմում արձանագրված հաջողությունների կարևոր գրավականը նաև ԼՂՀ իշխանությունների, մասնավորապես` նախագահ Բակո Սահակյանի ձևավորած թիմի արդյունավետ գործողություններն են եղել:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը պարտադրում է գնալ ոչ ստանդարտ լուծումների՝ ի շահ երկու հայկական հանրապետությունների անվտանգության ապահովման ու առավել հզորացման:

Երկուստեք կարևորվել է հեռանկարային ծրագրերի իրականացումը, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը և խորացումը:

 

Գլխավոր թեմաներ