00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չարդախլու` մարշալ Բաղրամյանի և Սև հովազի հայրենիքը

© Sputnik / Асатур Есаянц Герой СССР Ашот Казарьян и маршал Баграмян
Герой СССР Ашот Казарьян и маршал Баграмян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դաշտային Ղարաբաղի Չարդախլու գյուղը յուրահատուկ է։ Հենց այդ տեղանքի հետ են կապված մարշալ Հովհաննես Բաղրամյանի և զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի անունները

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի- Sputnik. Այդ բերրի հողը տվել է 12 գեներալ, Խորհրդային Միության յոթ հերոս։ Ռազմաճակատ մեկնած գյուղի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը դարձել է բարձրագույն օղակի հրամանատար, յուրաքանչյուր երկրորդն արժանացել է բազմաթիվ շքանշանների և մեդալների։

«Սադախլո» հայտնի շուկան գտնվում է սահմանի մոտ` չեզոք տարածքում։ Այստեղ յուրաքանչյուր երեքշաբթի հավաքվում են առևտրականներ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից։ Սահմանից ոչ հեռու գտնվում է առանձնահատուկ հայկական Չարդախլու գյուղը, որը ղարաբաղյան հակամարտության հետևանքով մնացել է Ադրբեջանի տարածքում։ Այնտեղից 170 հայ ընտանիք տեղափոխվել է սահմանամերձ Զորական։ Չարդախլուի անվանի բնակիչների մասին շատ բան հայտնի չէ։

© topwarՄարշալներ Բաղրամյան, Բաբաջանյան և ավիակոնստրուկտոր Միկոյան
На фото маршалы А.Х. Бабаджанян , И.Х. Баграмян и авиаконструктор .А.И. Микоян - Sputnik Արմենիա
Մարշալներ Բաղրամյան, Բաբաջանյան և ավիակոնստրուկտոր Միկոյան

Սև հովազ

Ըստ պահպանված պատմությունների` հարևաններն ապագա մարշալ Բաբաջանյանին անվանել են «քյալագյոզ»։ Ինչպես պատմել են համագյուղացիները, նա «սկզբից հարվածում էր, հետո` բարևում»։ Բայց զինվորական դպրոցում նա ուրիշ, մականուն ուներ` «ճուտո», որովհետև ցածրահասակ էր։

Գերմանացիները նրան անվանում էին «Սև հովազ»` տանկիստներին բնորոշ սև համազգեստի, ինչպես նաև հնարքների արագության և քաջության համար։

Ժամանակակիցները պատմում են, որ Բաբաջանյանը տանել չէր կարողանում անարդարությունը և չէր ներում վիրավորանքը։

Տեղի բնակիչներից մեկի հիշողություններում ասվում է. «Մի անգամ դասի ժամանակ, երբ ուսուցիչն անարդարացի կերպով նրան վիրավորեց, նա պայուսակից հանեց… մաուզերը։ Զենքը խլեցին տղայի ձեռքից, այդ ժամանակ ուսուցիչը և աշակերտը քիչ էր մնացել կռվեին, նրանց հրաշքով բաժանեցին… Նա թողեց դպրոցը, փաստաթղթերում իրեն մեկ տարի ավելացրեց և ընդունվեց Անդրկովկասի ռազմահետևակային դպրոց։ Ուսման առաջին ամիսներին նա ոչ մի անգամ ազատ օր չի վերցրել, պարապել է և կարդացել, կարդացել այն ամենն, ինչ ընկել է ձեռքը։ Կիսամյակի վերջում նա բացարձակ գերազանցիկ էր և լավագույն հրաձիգը»։

Մարշալի անկանխատեսելիության մասին լեգենդներ էին պտտվում։ Երբ նա Օդեսայի ռազմական շրջանի զորքերի հրամանատարն էր, ճոխ խնջույքից հետո կործանիչ ինքնաթիռով հատել է Թուրքիայի սահմանը։ Ականջակալներում հնչել է. «Ընկե՛ր հրամանատար, Դուք խախտել եք պետական սահմանը»։ Իսկ Բաբաջանյանը, մի քանի պտույտ կատարելով օտար տարածքում, հետ է վերադարձել։ Թուրքիան պաշտոնական բողոք է ներկայացրել, մարշալին 18 օր տնային կալանք են նշանակել։

© topwarՀամազասպ Բաբաջանյան
Амазасп Бабаджанян - Sputnik Արմենիա
Համազասպ Բաբաջանյան

Համերկրացիները գիտեին, որ Բաբաջանյանի բոլոր կողոսկրերը կոտրված են, դրա համար նա տանկով տեղաշարժվում էր մինչև գոտկատեղը տանկից դուրս եկած։ Նա մասնակցել է Կուրսկի ճակատամարտին, նրա տանկերն առաջինն են կռվելով անցել Դնեստրը։ Նրա դաժանության մասին լեգենդներ են պտտվել։ Մի անգամ Հունգարիայի ազատագրման գործողության ընթացքում գինետանը հավաքված են եղել ոստիկաններ` ֆաշիստների հանցակիցները, նա տանկով մոտեցել, կոտրել է ապակին և կրակ բացել։

Չնայած իր խիստ և հանդուգն բնավորությանը` Բաբաջանյանը բարեհոգի էր։ Նա շատ է օգնել համագյուղացիներին, նույնիսկ կարտոֆիլ հավաքելիս։ Եթե համագյուղացիները նրան ասում էին` ընկեր մարշալ», նա ընդհատում էր. «Ասեք Համազ կամ քեռի Համազ»։

Մեծ մարշալ Բաղրամյանը

Քիչ հայտնի է այն փաստը, որ 1938թ.-ին Հովհաննես Բաղրամյանին հեռացրել են բանակից` ժողովրդի թշնամի ազգականի պատճառով։ Մարշալն իր հիշողություններում չի գրել այդ մասին, բայց 1937թ.-ին նրա եղբայրը հալածանքների է ենթարկվել։ Մի գնդապետի հետ, ով նույնպես անարդարացիորեն հեռացվել էր բանակից, նա փորձել է մտնել Կրեմլ` պաշտպանության ժողովրդական կոմիսար Վորոշիլովի մոտ։ Նրանց մերժել են։ Այդ ժամանակ, ի նշան բողոքի, նստել են հենց Սպասկայա աշտարակի մոտ… Հաջորդ օրը Վորոշիլովի հետ հանդիպումից հետո երկու գնդապետների պաշտոնները վերականգնել են բանակում։

Ընկերների հիշողությունների համաձայն` մարշալը խորոված պատրաստելու վարպետ էր։ Բոլոր հյուրերին հյուրասիրում էր իր հատուկ ճաշատեսակով։ Մարշալը միշտ անձամբ էր գնում ոչխարի միսը, այն կտրատում ու նախապատրաստում։ Խորովածի հետ մատուցում էր միայն հայկական կոնյակ և գինի։

Բաղրամյանը ողջ կյանքի ընթացքում հավատարիմ է եղել իր կնոջը` Թամարա Հմայակովնային։ Նա սիրահարվել է գեղեցկուհուն, երբ դեռ 20 տարեկան էլ չկար։ Բայց պարզվել է, որ աղջիկն արդեն նշանված է ուրիշի հետ։

© Photo : Из личного архива семьи Маршала БаграмянаՄարշալ Բաղրամյանը կնոջ հետ
Маршал Баграмян с женой - Sputnik Արմենիա
Մարշալ Բաղրամյանը կնոջ հետ

Սիրահարները ստիպված են եղել բաժանվել` առանց ապագայի հույսի։ Սակայն ճակատագրի բերումով նրանք կրկին հանդիպել են։ Թամարայի ամուսնությունը երկար չի տևել. նրա ամուսինը մահացել է ռազմաճակատում։ Երբ Հովհաննեսն իմացել է այդ մասին, գնացել է գյուղ` սիրելիի մոտ, ով արդեն եղել է հղիության վերջին ամսում։

Նրանք ամուսնացել են, իսկ ծնված տղային անվանել են Մովսես, Բաղրամյանը նրան ընդունել է հարազատի նման։

Մարշալը նուրբ, ռոմանտիկ բնավորություն է ունեցել։ Ինչպես պատմում է նրա թոռնուհին` Կարինան, աշխատանքի գնալիս նա սիրային նամակներ էր թողնում կնոջը։

Ժամանակակիցների հիշողությունների համաձայն` երբ մարշալներ Բաբաջանյանը և Բաղրամյանը գնում էին Չարդախլու գյուղ, հանգստանում, խոսում տեղի բարբառով, անեկդոտներ պատմում։

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցՀովհաննես Բաղրամյան
Иван Христофорович Баграмян - Sputnik Արմենիա
Հովհաննես Բաղրամյան

Երկու անվանի մարշալներն օգնում էին կոլխոզին, տեխնիկա և մեքենան ձեռք բերում։ Ինչպես պնդում էին տեղի բնակիչները, մարդիկ գյուղն անվանում էին հենց «մարշալյան»։

 

 

Լրահոս
0