00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրենական պատերազմի անհետացող հուշարձանները, պետական հարգանքն ու հոգածությունը

© Sputnik / Asatur YesayantsПамятник, посвященный 40-летней годовщине Второй Мировой Войны
Памятник, посвященный 40-летней годовщине Второй Мировой Войны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակից հետո Հայաստանում պատերազմի մասնակիցների, հերոսների ու զոհերի հիշատակը հավերժացնող 626 հուշարձան է կառուցվել։ Դրանցից ավելի քան 500-ն ընդգրկված է պետական ցուցակներում և պահպանվում է պետության կողմից։ Բայց իրապես պահպանվում են ոչ բոլորը, դրանցից մի քանիսն արդեն հնարավոր չէ գտնել

Մեր երկրում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հարյուրավոր հուշարձանների առկայությունը վկայում է ոչ միայն պատերազմին հայ ժողովրդի համընդգրկուն մասնակցության, այլև իր հերոս որդիների նկատմամբ շնորհակալ վերաբերմունքի մասին։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ նախկին խորհրդային մի շարք հանրապետությունների նոր իշխանությունների ձեռամբ ավերվեցին Հայրենական պատերազմի մասնակիցների հիշատակին նվիրված բազում հուշարձանները, անկախացած Հայաստանում չխաթարվեց նախնիների հերոսական անցյալի նկատմամբ ակնածանքն ու հարգանքը։

2007թ.-ի ապրիլի 14-ին ընդունած որոշմամբ, ՀՀ կառավարությունը հաստատեց պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկը, որում ընդգրկվեցին նաև Մեծ Հայրենականին նվիրված շուրջ 500 հուշարձանները։ Պետությունն այսպիսով ստանձնեց դրանց պահպանությունն ու պաշտպանությունը։

Այս հուշարձաններից ավելի քան 2 տասնյակը գտնվում է Երևանում։ Մայրաքաղաքի ամեն համայնքում կա այդ համայնքի անձնազոհ որդիների հիշատակը հավերժացնող հուշաքար կամ կոթող, քաղաքային զբոսայգիներում տեղադրված են հայազգի հերոսների կիսանդրիներ ու արձաններ։

Մայիսյան հաղթանակի կապակցությամբ մենք որոշեցինք պարզել, թե որքանով են ապահով ու պահպանված այդ հուշարձանները։

Առաջինը, ուր այցելեցինք, Երևանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի և Սիմոն Զաքիյան փողոցներով օղակված մանկական զբոսայգում գտնվող Սիմոն Զաքիյանի գերեզմանն էր։ Հայանուն մեծ զինվորական գերեզմանի վրա 1957թ.-ին կանգնեցվել է քանդակագործ Ա. Հարությունյանի ու ճարտարապետ Ս. Ներսիսյանի հեղինակած արձանը։

© Sputnik / Asatur YesayantsՍիմոն Զաքիյանի գերեզմանը
Могила генерала Степана Закияна в Ереване  - Sputnik Արմենիա
Սիմոն Զաքիյանի գերեզմանը

89-րդ հայկական դիվիզիայի` առաջին և Կերչում մարտնչած 390-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար Զաքիյանի հուշաքարն ու արձանը մենք գտանք բարեկարգ ու խնամված։ Հաճելի էր գիտակցել, որ հայրենիքի համար մղված մարտերում ստացած ծանր վերքերից մահացած հայ ժողովրդի նվիրյալ զավակի հիշատակը վառ է մնացել նաև նրա գերեզմանի նկատմամբ պետության հոգատարությամբ։

Մեր այցելած հաջորդ հուշարձանը Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող Հունան Ավետիսյանի անվան դպրոցի բակում տեղադրված կիսանդրին էր։ 1956թ.-ին քանդակագործ Թերեզա Միրզոյանի և ճարտարապետ Էդուարդ Սարապյանի հեղինակած հուշարձանն արդեն 60 տարի դպրոցական սերունդներին է փոխանցում Հունան Ավետիսյանի անմոռանալի հերոսությամբ փաստարկված հայրենասիրության դասերը։ Հրաձգային դասակի հրամանատար, ավագ սերժանտ Հունան Ավետիսյանը 1943թ.-ի սեպտեմբերի 16-ին իր մարտիկների հետ առաջինը բարձրացավ գերմանական զորքի հենակետի վերածված Դոլգայա լեռը և, կրծքով փակելով հակառակորդի գնդացրի կրակը, սեփական կյանքի գնով ապահովեց գրոհի հաջողությունը։

Հունան Ավետիսյանի հուշարձանը բարեկարգ ու խնամված է առավելապես դպրոցի կոլեկտիվի ու նաև աշակերտների հոգատար վերաբերմունքի շնորհիվ։

© Sputnik / Asatur YesayantsՀունան Ավետիսյանի կիսանդրին համանուն դպրոցի բակում
Памятник Унану Аветисяну в Ереване  - Sputnik Արմենիա
Հունան Ավետիսյանի կիսանդրին համանուն դպրոցի բակում

Ցավոք, երևանյան երրորդ հուշարձանը բավարարվածության ու հպարտության նույն զգացումը չպարգևեց մեզ։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի հարևանությամբ գտնվող զբոսայգում 1985թ.-ին է կառուցվել երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը։ Փաստը, որ այն գտնվում է թաղապետարանի շենքի անմիջական հարևանությամբ, թույլ էր տալիս հուսալ, որ այն ևս պետք է խնամքով պահպանված լինի։ Բայց իրականությունը բոլորովին այլ էր։ Ի տարբերություն համայնքային զբոսայգու կանաչ տարածքների, այգու կենտրոնում կառուցված, քանդակագործ Ս.Նազարյանի ու ճարտարապետ Գ. Ռաշիդյանի հեղինակած մոնումենտալ հուշահամալիրը մենք գտանք մոռացված ու կիսավեր վիճակում։ Հուշարձանը 3 կողմից զարդարող պատերազմի ու խաղաղության խորհրդանշական պատկերներով քանդակները թեև անվնաս էին, բայց հուշարձանի մարմարյա սալաքարերը ջարդված էին ու պոկված, և անգամ կարող են վտանգավոր լինել հուշարձանն ավելի մոտիկից դիտել ցանկացողների համար։

© Sputnik / Asatur YesayantsԵրկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը
Памятник, посвященный 40-летней годовщине Второй Мировой Войны  - Sputnik Արմենիա
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը

Մալաթիա-Սեբաստիայից մենք ուղևորվեցինք Աջափնյակ համայնք։ Այստեղ, Հովհաննես Շիրազի փողոց 25 հասցեում, ԴՕՍԱԱՖ-ի միացյալ տեխնիկական դպրոցի բակում, ըստ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկի, պետք է տեղադրված լիներ Մարշալ Համազասպ Բաբաջանյանի հուշարձանը։ Բայց հիշյալ փողոցը մի քանի անգամ վերից վար անցնելուց ու տեղի բնակիչներին հարցուփորձ անելուց հետո պարզ դարձավ, որ ոչ միայն հուշարձանը, այլև ԴՕՍԱԱՖ-ի դպրոցն ու անգամ պաշտոնական փաստաթղթում նշված Շիրազի 25 հասցեն, պարզապես չկան։

Քանդակագործ Գ.Եփրոյանի ու ճարտարապետ Ռ.Մանուկյանի հեղինակած և 1982թ.-ին ԴՕՍԱԱՖ-ի դպրոցի բակում տեղադրված Մեծ հայրենականի անվանի մարշալ Բաբաջանյանի հուշարձանն այսօր կա՛մ ընդհանրապես գոյություն չունի, կա՛մ լավագույն դեպքում`այնպիսի վիճակում է, որ դրա գոյության մասին չգիտեն անգամ հարևան շենքերում բնակվողները։

Մեր ընտրած հաջորդ հուշարձանը Քանաքեռ համայնքում է։ 1971թ.-ին, Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցում տեղադրված ճարտարապետ Լ.Չերքեզյանի հեղինակած հուշարձանը հավերժացնում է Երկրորդ աշխարհամարտում զոհված քանաքեռցիների հիշատակը։

Հուշարձանը բարեկարգված ու խնամված է և, դատելով դեպի հուշարձան տանող սալահատակից, վերջերս է վերանորոգվել։ Այս փաստն, անշուշտ, չէր կարող չզարմացնել ու չոգևորել մեզ` հատկապես վերջին երկու հուշարձանների այցելությունից ստացած բացասական տպավորություններից հետո։

© Sputnik / Asatur YesayantsԵրկրորդ աշխարհամարտում զոհված քանաքեռցիների հիշատակը հավերժացնող հուշարձան
Памятник, посвященный погибшим во время Великой Отечественной Войны канакерцам - Sputnik Արմենիա
Երկրորդ աշխարհամարտում զոհված քանաքեռցիների հիշատակը հավերժացնող հուշարձան

Մեկ տարի առաջ, Հաղթանակի տոնին ընդառաջ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով, Մեծ հայրենականին նվիրված հուշարձանների նկատմամբ պետական վերաբերմունքի մասին հարցին, ասել էր. «Դրանք մեր սրբավայրերն են, որոնց նկատմամբ վերաբերմունքը, անկախ ժամանակից, հարգալից է»:

Ցավոք, միայն մայրաքաղաքի մի քանի հուշարձանների այցելությունը ցույց տվեց, որ մեր պատմության ու մշակույթի այդ «սրբավայրերն» իրականում այնքան էլ «հարգված» չեն, և առաջին հերթին` դրանց պաշտպանությունը ստանձնած պետական իշխանության կողմից։

© Sputnik / Asatur YesayantsՍտեփան Զաքիյանի կիսանդրին
Ստեփան Զաքիյանի կիսանդրին - Sputnik Արմենիա
1/6
Ստեփան Զաքիյանի կիսանդրին
© Sputnik / Asatur YesayantsԵրկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը - Sputnik Արմենիա
2/6
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը
© Sputnik / Asatur YesayantsԵրկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը - Sputnik Արմենիա
3/6
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը
© Sputnik / Asatur YesayantsԵրկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը - Sputnik Արմենիա
4/6
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը
© Sputnik / Asatur YesayantsԶոհված քանաքեռցիներին նվիրված հուշարձանը
Զոհված քանաքեռցիներին նվիրված հուշարձանը - Sputnik Արմենիա
5/6
Զոհված քանաքեռցիներին նվիրված հուշարձանը
© Sputnik / Asatur YesayantsՆելսոն Ստեփանյանի կիսանդրին
Նելսոն Ստեփանյանի կիսանդրին - Sputnik Արմենիա
6/6
Նելսոն Ստեփանյանի կիսանդրին
1/6
Ստեփան Զաքիյանի կիսանդրին
2/6
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը
3/6
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը
4/6
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը
5/6
Զոհված քանաքեռցիներին նվիրված հուշարձանը
6/6
Նելսոն Ստեփանյանի կիսանդրին

 

 

Լրահոս
0