03:05 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Армянская делегация на Евровидении с флагами Армении и Карабаха

Դավիթ Բաբայան. Ղարաբաղի դրոշը «Եվրատեսիլում» ծածանելը քաղաքական քայլ չէ

личная страница Иветы Мукучян в Facebook
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2110

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը զուտ բարոյական քայլ է համարում Արցախի դրոշը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացնելը

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլի» կանաչ սենյակում երեկ Իվետա Մուկուչյանի ձեռքին Հայաստանի և Արցախի դրոշներն էին։ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը Հայաստանի մասնակցի այս քայլը բարոյական է որակում` վստահեցնելով, որ այն որևէ քաղաքական ենթատեքստ ու հետևանք ունենալ չի կարող։

«Ադրբեջանը հիմա փորձում է նույնիսկ այս զուտ մշակութային միջոցառումը քաղաքականացնել,- ասում է Դավիթ Բաբայանը,-ուրեմն եթե Հայաստանի ներկայացուցիչը ծածանում է Արցախի դրոշը, դա վատ է, պետք է ամեն տեղ քննադատել, իսկ երբ ադրբեջանական բանակում «Իսլամական պետության» ներկայացուցիչները ծածանում են «ԻՊ»-ի կամ «Գորշ գայլերի» դրոշը, դա ավելի լա՞վ է»։

Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներն այս տարի նախապես որոշել էին մրցույթը քաղաքականությունից զերծ պահելու համար արգելել դահլիճում չճանաչված պետությունների դրոշների առկայությունը` դրանց թվում նշելով նաև Լեռնային Ղարաբաղը։

Ավելի ուշ, սակայն, քննադատությունների արդյունքում Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն էր խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել էր «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ընթացքում արգելված դրոշների ցանկի հրապարակումը, և նշել, որ դրոշների վերաբերյալ փաստաթուղթն ընդամենը նախագիծ է եղել, որը հրապարակման ենթակա չէր:

 

 

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ Հայաստանի գերի ընկած քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    305
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    158
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    215