23:17 17 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.37
  • GBP636.68
  • EUR563.47
  • RUB7.69
Следственный комитет Армении

Դժբախտ պատահար Հրազդանում. վրաերթի է ենթարկվել 2,5 տարեկան երեխան

© Photo: official site of the Investigative Committee of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2,5 տարեկան երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Նախնական տվյալով՝ 2016 թվականի մայիսի 10-ին, ժամը 15:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 61 շենքի հարևանությամբ գտնվող թիվ 140-րդ ավտոտնակ մտնելիս «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ավտոտնակի բաց դարպասի աջ անկյունում կանգնած` 10.11.2013թ. ծնված աղջկան, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը մահացել է:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվել է ՃՏՊ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Գլխավոր թեմաներ