02:59 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Офтальмолог

Հայ ակնաբույժները բացառիկ հիվանդություն են ախտորոշել՝ աշխարհում 4-րդ դեպքը

© Sputnik / Юрий Стрелец
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9120

Երբ Շիրակի մարզի Մարալիկ համայնքից 5-ամյա Հակոբ Ավդալյանին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն տարան, հանրապետությունում ադենովիրուսային կոնյուկտիվիտի դեպքերի աշխուժացում էր, և ամեն օր 10-20 հիվանդ էր դիմում բժիշկներին

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnk. Կենտրոնի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ Աննա Հովակիմյանը հայտնել է, որ երեխայի մոտ առկա էր լորձաթաղանթի խիստ բորբոքում՝ կոնյուկտիվիտ։

Բժշկուհու խոսքով` փոքրիկի կոպերն այտուցված էին, ակնաճեղքից լորձաթարախային արտադրություն կար: Մասնագետի առաջին կասկածն ադենովիրուսային կոնյուկտիվիտն էր: Կոնյուկտիվիտի այդ տեսակի դեպքում մեմբրաններ՝ թիթեղիկներ, են առաջանում:

«Սովորաբար առավել արագ ապաքինման համար հեռացնում ենք թիթեղիկները: Սակայն Հակոբիկի մոտ մի քանի շաբաթ անց այդ մեմբրանները կրկին հայտնվեցին: Մասնագետներիս տեսականորեն հայտնի է, որ քրոնիկական մեմբրանով գոյություն ունի նաև փայտանման կոնյուկտիվիտ»,- ներկայացնում է ակնաբույժը։

5-ամյա տղայի ախտորոշումը ճշտելու նպատակով բժշկուհու ուղեգրով նրա արյունը հետազոտվում է նախ ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում», այնուհետև՝ Մոսկվայում: Արյան մեջ պլազմինոգենի խիստ պակասը հաստատել է կասկածվող ախտորոշումը՝ աչքի փայտանման կոնյուկտիվիտ:

Հակոբիկի պապը՝ Հակոբ Ավդալյանը պատմում է, որ թոռնիկի աչքերի մեջ մեծ ու կոշտ գոյացություններ էին հայտնվում:

«Մի անգամ այնքան մեծ էր, որ Հակոբիկը խաղալով պոկել էր՝ ասես փայտի կտոր էր հանել աչքից: Նա առաջին անգամ նկատել է, որ երեխայի աչքերն անառողջ տեսք ունեն, երբ դեռ 6 ամսականում փոքրիկը հարբուխ է տարել: Տեղի բժշկուհին անհանգստանալու առիթ չի տեսել։ Որոշ ժամանակ անց, երբ տղայի աչքերի բորբոքվածությունն ավելի ակնառու է եղել, ընտանիքը դիմել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն:

Հակոբ Ավդալյանին երեք անգամ վիրահատել են Մոսկվայի «Մորոզով» բժշկական կենտրոնում, սակայն վերջնական արդյունքի չեն հասել: Երեխայի աչքերում շարունակել են փայտանման կոշտուկներ հայտնվել:

«Երբեք գործնականում չէի առնչվել նման հիվանդության հետ: Պարզվեց` Հակոբիկն աշխարհում չորրորդ մարդն է փայտանման կոնյուկտիվիտով։ Այս հիվանդությունը գենետիկական խնդրի՝ արյան մեջ պլազմինոգենի սակավության հետևանք է: Փայտանման կոնյուկտիվիտի միակ բուժումը պարբերաբար պլազմինոգենի ստացումն է»,-ասում է Աննա Հովակիմյանն, ում շնորհիվ երեխայի հիվանդությունն ախտորոշվեց:

Մոսկվայում խորհուրդ են տալիս երեխային բուժման տանել Իտալիա։ Որոշ ժամանակ անց Հակոբին տեղափոխում են Իտալիա՝ «Մայեր» բժշկական կենտրոն:

«Ե՛վ Մոսկվայում, և՛ Իտալիայում, բոլորը զարմանքով հարցնում էին, թե ո՞վ է այն մասնագետը, որ կարողացել է երեխայի մոտ ճշգրիտ ախտորոշել այդքան հազվադեպ հանդիպող հիվանդությունը: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Ռոբերտո Կապուտոն ծանոթ է մեր ակնաբանական կենտրոնին և ճանաչում է բժիշկ Ալեքսանդր Մալայանին»,- պատմում է պապիկը՝ Հակոբ Ավդալյանը:

Նրա խոսքով՝ երեխան 7 ամիս շարունակ ստացիոնար բուժում է ստացել Ֆլորենցիայի «Մայեր» հոսպիտալում՝ հատուկ դեղամիջոցներով, որոնք դեռևս կլինիկական հետազոտման փուլում են: «Վերջին տասնօրյակում վիրահատեցին Հակոբիկին: Կոշտուկներն արդեն այնքան էին փոքրացել, որ լանցետով պարզապես հեռացրեցին: Օրական 8 անգամ դեղ էին կաթեցնում նրա աչքերի մեջ»,- պատմում է փոքրիկի պապիկը:

Բուժումը շարունակվում է մինչ օրս։ Փոքրիկ տղայի դեղն Իտալիայից 2 ամիսը մեկ անգամ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի միջոցով փոխանցվում է հիվանդի հարազատներին:

 

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ Հայաստանի գերի ընկած քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    301
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    158
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    213