14:59 23 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.13
  • GBP630.63
  • EUR556.80
  • RUB7.41
Боксерские перчатки

Հայ բռնցքամարտիկները նախապատրաստվում են կանանց աշխարհի առաջնությանը

Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3810

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի 2 մարզիկներ նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Կանանց աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու են 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը: Այս օրերին կանանց ընտրանին համատեղ մարզումներ է անցկացնում տղամարդկանց հավաքականի հետ:

Ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Հարություն Նազարյանը՝ աղջիկները լավ մարզավիճակում են և մարտական են տրամադրված:

«Մեկնում ենք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հույսով: Տղաների հետ մարզվելը շատ արդյունավետ է: Նրանք օգնում են աղջիկներին նաև իրենց փորձով: Թե ինչ կլինի Աստանայում՝ ռինգը ցույց կտա»,-նշեց Նազարյանը:

Աշխարհի առաջնությանը յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

Առաջնությունը կկայանա մայիսի 15-28-ը:

 

Գլխավոր թեմաներ