05:56 19 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Геологический музей Армении

Երկրաբանական թանգարան. երեքմետրանոց փղից մինչև հրաբխային ապար

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
19730

Այսօր՝ Թանգարանների միջազգային օրը, Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Երկրահանքաբանական գիտությունների դոկտոր Հովհաննես Կարապետյանի անվան ոչ այդքան հայտնի Երկրաբանական թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնական փողոցներից մեկում: Հենց հայ երկրաբանն է հեռավոր 1935թ.-ին Հայաստանում հիմնել Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, իսկ երկու տարի անց էլ՝ թանգարանը:

Թանգարանը գտնվում է Երկրաբանության ինստիտուտի շենքում, և միանգամից չես հասկանում, որ այստեղ եզակի ցուցանմուշներ են պահվում՝ Հայաստանի տարածքում մ.թ.ա. միլիոն տարի առաջ ապրած փղերի մնացորդներ ու տարբեր հանքային ապարներ:

Геологический музей Армении
© Sputnik / Aram Nersesyan
Երկրաբանական թանգարան

Թանգարանում ոչ մի շրջայցեր են կազմակերպվում, այլև՝ պրոֆիլային պարապմունքներ: Տարբեր երկրներից Հայաստան ժամանող գիտական խմբերը պարբերաբար այցելում են այստեղ, իսկ թանգարանն էլ իր հերթին «գիտական զբոսաշրջության» զարգացման ծրագիր է իրականացնում, որի նպատակը տեղի և արտասահմանյան երկրաբանների փորձի փոխանակումն է:

Геологический музей Армении
© Sputnik / Aram Nersesyan
Երկրաբանական թանգարանում

Թանգարանի տարածքը մեծ չէ և երեք էքսկուրսիոն հատվածի է բաժանված: Հիմնական մուտքի դիմաց գտնվող հատվածում Հայկական լեռնաշխարհի ապարների եզակի հավաքածուն է, որը կարելի է «գույների խաղ» անվանել, քանի որ առաջին հայացքից չես հասկանում և նույնիսկ զարմանում ես, որ փոքրիկ երկրում լեռնային ապարների նման բազմազանություն կա՝ մարմարից մինչև բազալտ, գրանիտից մինչև սաթ:

Թանգարանի աշխատակիցները հիշում են, որ խորհրդային տարիներին հաստատված ավանդույթի համաձայն՝ թանգարանին պարբերաբար տարբեր հետաքրքիր ցուցանմուշներ են նվիրել: Ուստի Հայաստանի Երկրաբանական թանգարանում կարելի է նաև նախկին ԽՍՀՄ երկրների ապարներ տեսնել:

Նեղ միջանցքը դեպի ընդարձակ տարածք է տանում, որտեղ ավելի քան երեք մետր հասակով փղի կմախք է տեղադրված:

Геологический музей Армении
© Sputnik / Aram Nersesyan
Փղի կմախքը

«Գտել են 1927-1928թթ.-ին Գյումրու մոտ: Տրոգոնտերյան փղի կմախքը պատկանում է վաղ պլեյստոցենի ժամանակաշրջանին: Սնվել է խոտով, ապրել հայոց հողում մ.թ.ա. միլիոնավոր տարիներ առաջ»,-- պատմեցին աշխատողները:

Փղի կողքին եղջյուրներ ու եղջերուների մնացորդներ են դրված, որոնք գտել են Սևանա լճի ավազանում: Փղից ոչ հեռու հանգրվանել է նախնադարյան ցուլի գանգը, որն էլ Մասիս քաղաքի մոտ գտնվող ավազահանքերում են գտել:

Геологический музей Армении
© Sputnik / Aram Nersesyan
Երկրաբանական թանգարանում

Մինչ մենք դիտում էինք ցուցանմուշները, թանգարան է մտնում ապագա երկրաբանների ուսանողական խումբը:

Թանգարանի աշխատակիցները խոստանում են, որ այսուհետ ավելի բաց կլինեն լայն հասարակության համար:

Геологический музей Армении
© Sputnik / Aram Nersesyan
Երկրաբանական թանգարանում

 

Գլխավոր թեմաներ